Ադրբեջանցի սերժենտը գերի է հանձնվել հայ դիրքապահներին
Համաձայն ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության կողմից տրամադրած հաղորդագրության, սույն թվականի մայիսի 10-ի առավոտյան ժամը 9.45-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ 702-րդ մոտոհրաձգային բրիգադի ժամկետային զինծառայող, սերժանտ Անար Խանբաբ-օղլու Հաջիևը, ինքնակամ լքելով իր դիտակետը, անցել է ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հարավային սահմանը և գերի հանձնվել ՊԲ դիրքապահներին: Ըստ նախնական հարցաքննության արդյունքների, ադրբեջանցի զինվորն այդ քայլին է դիմել պարտադրված, քանի որ իրենց զորամասում իշխում են ոչ կանոնադրական փոխհարաբերություններն ու հրամանատարների կողմից ենթականերին հաճախակի բռնությունների ենթարկելու դեպքերը: Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտվում են
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել