HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնապահպանական կրթական ծրագիրը Պրահայում արժանացել է Energy Globe Award մրցանակին

environmental_education2009թ. Ապրիլի 13-ին Պրահայում տեղի ունեցած արարողության ժամանակ Հայաստան ծառատունկ ծրագիրը (պաշտոնական անվանումն է «Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամ) ճանաչվել է որպես Energy Globe մրցանակաբաշխության ազգային հաղթող: Հաղթանակի արժանացած «Միտք սերմանելը նույն է, թե ծառ տնկես» ուսումնական ձեռնարկը ստեղծվել է հիմնադրամի բնապահպանական կրթական ծրագրի շրջանակներում: Կայուն զարգացման գաղափարին առնչվող, շրջակա միջավայրի պաշտպանության և էներգիայի արդյունավետ օգտագործման նախագծեր ներկայացրած 111 երկրներից միջազգային հանձնաժողովը ընտրել է 76 ազգային հաղթող: atpԱնցյալ տարի Բրյուսելում` Եվրոպական Պառլամենտում, Հայաստան ծառատունկ ծրագրի տնամերձ տնկարանների միկրո-ձեռնարկատիրական նախագիծը արժանացավ նույն Energy Globe Award մրցանակին:  Վերոհիշյալ նախագիծը նվազեցնում է աղքատության հետևանքով առաջացող զանգվածային անտառահատումը` ստեղծելով անտառվերականգման նպատակին ծառայող միկրո-ձեռնարկատիրական փոքր տնկարաններ Հայաստանի հյուսիսային հատվածի Գետիկ գետի հովտում: Այդ տնկարանների սեփականատերերն են հանդիսանում հարյուրավոր ընտանիքներ, որոնք, մասնակցելով հինմադրամի այս աննախադեպ նախաձեռնությանը, կրկնապատկեցին իրենց տարեկան եկամուտը: «Միտք սերմանելը նույն է, թե ծառ տնկես» վերնագրով ուսուցիչների ձեռնարկը ստեղծվել է հիմնվելով ուսուցողական գործնական աշխատանքների, տեսության և հետազոտության համադրության փորձի վրա: Ուսուցման ընթացքում կիրառվող մեթոդները բազմազան են. բացօթյա դասեր, համակարգչային ուսուցում և ինտերակտիվ դասընթացներ, որոնք միջառարկայական կապով բարձրացնում են դպրոցականների՝ շրջակա միջավայրի մասին իրազեկության մակարդակը և խթանում բնական պաշարների և դրանց կայուն օգտագործման ճիշտ ընկալմանը»,-ասում է Հայաստան ծառատունկ ծրագրի գործադիր տնօրեն Ջեֆ Մասարջյանը: Ձեռնարկը երաշխավորված է ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտւտի կողմից՝ որպես հանրակրթական դպրոցի բնագիտության ուսուցիչների ձեռնարկ: Ինչպես նշում է Ջ. Մասարջյանը, «Այս ուսումնական ծրագիրը մոդուլների միջոցով ուսուցիչներին է ներկայացնում բնապահպանության կրթության գաղափարային հայեցակարգը, որն օգնում է աշակերտներին կապ հաստատել արվեստի և գիտության միջև, ինչպես նաև դիտարկման մեթոդի միջոցով ձևավորել վերլուծական հմտություններ, հասկանալ մշակութային ժառանգության և շրջակա միջավայրի պահպանման հասկացությունների միջև սերտ փոխկապակցվածությունը, որն առկա է Հայաստանում»: Energy Globe մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ Եվրոպայի Շրջակա միջավայրի պահպանության նախարարների ժողովի բացման ընթացքում, որը հրավիրվել էր  Եվրամիության նախագահող երկրի` Չեխիայի Հանրապետության կողմից: «Մենք ուրախ ենք Եվրամիության  քաղաքականության միջոցով այսպիսի ճանաչման համար», - պաշտոնական արարողության ժամանակ հայտարարեց Energy Globe հիմնադրամի ավստրիացի հիմնադիր Վոլֆգանգ Նյումանը: «Մենք շատ ենք կարևորում  այն փաստը, որ մեր միջոցով աշխարհը ծանոթանում է արդեն իսկ գոյություն ունեցող և իրապես արժանի նախագծերին ու գաղափարներին:» Գալա միջոցառմանը ներկա են գտնվել շրջակա միջավայրի հարցերով զբաղվող Եվրոպական առաջնորդներ, որոնց թվում էին. ԵՄ Շրջակա միջավայրի հանձնակատար Ստավրոս Դիմասը, Եվրախորհրդի նախագահ Միրեկ Տոպոլանեկը և Շրջակա միջավայրի նախարարների Խորհրդի նախագահ Մարտին Բուրսիկը: «Ներկայացվել էին նախագծեր 111 երկրներից: Գաղափարների շրջանակը մեծ է` սկսած օվկիանոսներում նավարկող նավերի համար նորարարական քամու էներգիայի օգտագործումից մինչև Մյանմարի անհանգիստ գոտում հիվանդանոցների համար արևային էներգիայի համակարգը և համակարգիչների վերամշակման Հարավային Ամերիկայի նախագիծը», - նշված է Energy Globe-ի պաշտոնական հայտարարության մեջ: «Հայաստան ծառատունկ ծրագիրը կրկին արժանանացել է Energy Globe Award մրցանակաբաշխության Հայաստանից ընտրված ազգային հաղթողի պատվավոր կոչմանը: Այս մրցանակը նշան է այն ահռելի ջանքերի, որոնք մենք ներդրել ենք հասարակության մեջ բնապահպանական կրթությունը սերմանելու մեջ: Սա նաև իրական ապացույցն է մեր դոնորների անվարան օժանդակության, որոնց ներդրումները կազմակերպության ծրագրերի մեջ թույլ են տալիս մեզ անդրադառնալ Հայաստանում առկա շրջակա միջավայրի պաշտպանության կարևոր մարտահրավերներին: Մենք նվիրում ենք այս մրցանակը մեր բոլոր աջակիցներին», - նշել է պրն. Մասարջյանը մրցանակաբաշխության արարողությունից հետո:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter