HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահագն Չախալյանին առաջարկել են ստորագրել ներման խնդրագիր

s-voskanyanՄայիսի 8-ին «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի առաջնորդ Վահագն Չախալյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը մեկնել էր Վրաստանի հանրապետություն, որտեղ Թբիլիսիի թիվ 8 բանտում տեսակցություն է ունեցել Վահագն Չախալյանի հետ: Ընթացքում Ստեփան Ոսկանյանի կանչով մեկուսարան է եկել նաև փաստաբան Նինո Անդրիաշվիլին, ով զբաղվում է ֆրանսիահայ փաստաբան Պատրիկ Արապյանի դիմումի մերժման բողոքարկման գործով: Հիշեցնենք, որ Վահագն Չախալյանի նկատմամբ ապրիլի 16-ին մեկուսարանում բռնարարքներ էին կատարվել: Նրան դաժանորեն ծեծի էին ենթարկել բանտի աշխատակիցները: «Վահագն Չախալյանը իմ այցելության ժամանակ եղել է ֆիզիկապես լավ, հոգեպես գերազանց վիճակում, նրա նկատմամբ այդ ընթացքում բռնության կամ այլ ազդեցության փաստ չի եղել»,-ասում է Ստեփան Ոսկանյանը: Սակայն մայիսի 6-ի վաղ առավոտյան նրան մեկուսարանի աշխատակիցները ներման խնդրագիր են տվել` ստորագրելու, ինչից Վահագն Չախալյանը կտրականապես հրաժարվել է: Այնուհետև 15 րոպե անց նույն աշխատակիցները նրան են ներկայացրել մեկ այլ ակտ, որով` իբր նախատեսված է քրեական մեղադրանք` ներման խնդրագիրը ստորագրելուց հրաժարվելու համար, որի տակ ստորագրելուց Վահագն Չախալյանը ևս հրաժարվել է` ասելով, որ առանց իր փաստաբանի ներկայության որևէ փաստաթղթի տակ չի ստորագրի: Վահագն Չախալյանի հետ առանձնատեսակցության օրվա ավարտին, երեկոյան ժամը 17:00-ի սահմաններում մեկուսարան են ժամանել 2 քննիչ և մեկ թարգմանիչ, ովքեր պետք է հարցաքննեին Վահագն Չախալյանին` իր նկատմամբ ապրիլի 16-ին իրականացված բռնարարքների կապակցությամբ: «Քննիչներն ինձ թույլ չտվեցին` մասնակցելու հարցաքննությանը որպես Վահագն Չախալյանի պաշտպան` պատճառաբանելով նրանով, որ ես համապատասխան օրդեր չունեմ այդ առանձին քրեական գործով Վահագն Չախալյանի շահերը պաշտպանելու համար»,-նշեց Ստեփան Ոսկանյանը: Հարցաքննությանը որպես պաշտպան մասնակցել է մյուս փաստաբան` Զուրաբ Ռոստիաշվիլին, իսկ Ստեփան Ոսկանյանի երկարատեվ պահանջներից հետո, նրան թույլատրել են ֆիզկապես ներկա գտնվել հարցաքննության ընթացքին: Հարցաքննությունը ավարտվել է 1.5 ժամ անց, Վահագն Չախալյանը մանրամասն ցուցմունք է տվել իր նկատմամբ իրականացված բռնարարքների փաստի վերաբերյալ, սակայն չի նշել այդ անձանց անունները` պատճառաբանելով, որ հարկ եղած դեպքում եթե նրանք ներկայացվեն ճանաչման, կարող է ճանաչել նրանց դեմքով: Հարցաքննությունից հետո քննիչները հեռացել են` ասելով, որ կարող է հետագայում ևս այդ կապակցությամբ լրացուցիչ հարցաքննեն Վահագն Չախալյանին»: Ստեփան Ոսկանյանը իր պաշտպանյալին այցելելու է նաև առաջիկա շաբաթվա ընթացքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter