Հերթական սողանքը Քարահունջում
Հորդառատ տեղումների հետեւանքվ ակտիվացել են Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի սողանքային գոտիները: Մայիսի 8-ին, ժամը 10.45-ին փլվել է Ժենյա Առուստամյանի տան հարակից հավանոցը` 24 քմ մակերեսով: Քարահունջի գյուղապետ Լուսինե Ավետյանը Հետքին հեռախոսով տեղեկացրեց, որ այս անգամ հնարավոր եղավ մարդկային զոհերից խուսափել: «Հենց տիկին Ժենյան կերակրեց հավերին ու դուրս եկավ, շինությունը փլվեց, նրա 18 հավերը մնացին փլվածքի տակ ու սատկեցին»,-ասաց համայնքի ղեկավարը: Վերջինիս փոխանցմամբ, համայնքապետարանում ստեղծվել է հանձնաժողով` վնասի չափը ճշտելու համար: Հիշեցենք, որ սողանքների պատճառով վթարային ու վտանգավոր իրավիճակ է նաեւ Երևան-Մեղրի մայրուղու 243 կմ-ի վրա (Քարահունջ գյուղի մերձակայքում): «Գորիսի ՃՇՇ» ԲԲԸ-ն սկսել է 1.6 կմ երկարությամբ հատվածի սողանքային հատվածի շրջանցման աշխատանքները, բայց օրեր են լինում, որ ճանապարհը մի քանի ժամով փակվում է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել