HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տարածքները վերադարձվելու են փուլ առ փուլ

168-jam2«Ես կարծում եմ, որ, վերջիվերջո, Հայաստանի վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական հողերը փուլ առ փուլ կվերադարձվեն Ադրբեջանին, և այդ տարածքներ կվերադառնան ադրբեջանցի փախստականները»,- երեկ ռուսական «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան` անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի նախագահների` մայիսի 7-ին Պրահայում կայացած հանդիպմանը և ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարներին: Բրայզան երեկ, սակայն, «ավելի հեռուն է գնացել»: Խոսելով ԼՂ-ի կարգավիճակի մասին` նա հայտարարել է. «Այս պահին չեմ կարող ասել` ինչ կլինի Ղարաբաղի հետ, սակայն մենք գիտենք, որ այն նոր վիճակ կունենա, ու այժմ բանակցություններ են ընթանում այդ հարցի շուրջ, թե ինչպես է այդ վիճակը որոշվելու»: Ռադիոկայանի լրագրողը փորձել է հստակեցնել` արդյո՞ք Բրայզայի ասածը նշանակում է, որ ԼՂ-ն նոր կառուցված է ունենալու, ինչին ի պատասխան` վերջինս ասել է. «Նոր, կարելի է ասել, քաղաքական կառուցվածք»: Այդքանից հետո Մ. Բրայզան հույս է հայտնել, որ մեկ ամսից` Սանկտ Պետերբուրգում ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպման ընթացքում հնարավոր է բեկում արձանագրվի: «Էխո Մոսկվիին» երեկ հարցազրույց է տվել նաև Մինսկի խմբի մյուս` ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը, որը «նույնքան» բեկում է ակնկալել հունիսյան հանդիպումից: «Մենք` համանախագահներս, առաջընթաց ենք ակնկալում այն հարցերի շուրջ, որոնք դեռ համաձայնեցված չեն. դա ընդամենը 4 հարց է, կամ 4 հիմնարար սկզբունք, որոնց մեծ մասի վերաբերյալ կա փոխըմբռնում»,- ասել է Մերզլյակովը: Հատկապես Բրայզայի երեկվա հայտարարությունները երեկ, մեղմ ասած, խուճապ էին առաջացրել Հայաստանի իշխանական շրջանակներում: ԱԳՆ մամուլի խոսնակը հերքել է Բրայզայի հայտարարությունները, իսկ երիտհանրապետական պատգամավորներ Արմեն Աշոտյանն ու Էդուարդ Շարմազանովը ոչ միայն հերքել, այլև «համապատասխան տեղն են ուղարկել» Բրայզային: Սակայն «զարմանալիորեն» երեկ ողջ օրը լռել է նախագահական նստավայրը, որը մայիսի 7-ի պրահյան հանդիպումից հետո հայտարարել էր, որ նախագահների հանդիպումը «հնարավորություն է տվել մոտեցնելու դիրքորոշումներ որոշ կետերի ուղղությամբ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter