HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախը վերցնում է

aravot6«Եթե Արցախի հայկական հանրապետությունը դիվանագիտական բանակցությունների հեգեմոնիան իր ձեռքը վերցնի, ուրեմն Հայաստանում արտահերթ նախագահական ընտրություններն անխուսափելի կլինեն: Իմ ունեցած տեղեկություններով` ԼՂՀ պառլամենտն արդեն նախադրամադրված է և պատրաստ` վճռական շրջադարձի»,- երեկ «Առավոտին» փոխանցել է մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը: Նա հիշեցրել է, որ անցյալ տարի, նոյեմբերի 21-ին, Էրեբունի համայնքում կայացած ՀԱԿ-ի ակտիվի հավաքի ժամանակ «Լևոն Տեր-Պետրոսյանը մի խելացի միտք է արտահայտել` եթե մենք կարողանանք Արցախում տրամադրությունները բորբոքել` դիվանագիտական հեգեմոնիան վերցնելու առումով, ապա մեր շարժումն անպայման հաղթանակի կհասնի: Այդ նպատակը կարծես իրականություն է դառնում, և քաղաքական իրադրությունը կտրուկ կփոխվի»,- կանխատեսում է մարքսիստը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter