
Անցած շաբաթ հրապարակվեց մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խմբի տեսակետն այն մասին, որ հատուկ քննչական ծառայությունում ստեղծված քննչական խումբը կեղծել է մարտի 1-ի զոհերի մահվան հանգամանքները:
Փաստահավաք խումբը անդրադարձել էր ոստիկանության զորքերի սպա Համլետ Թադևոսյանի մահվան հանգամանքներին: ՀՀ ՈԶ զինվոր Տիգրան Աբգարյանի սպանության վերաբերյալ «Մարտի 1-ի» քրգործում առկա նյութերը վկայում են, որ այս դեպքում ևս ՀՔԾ-ն նույն մոտեցումն է դրսևորել: Սակայն, որքան էլ ՀՔԾ-ն փորձել է թաքցնել զինվորի սպանության իրական հանգամանքները, միևնույնն է` գործը կոծկող քննիչներին չի հաջողվել իրենց առջև դրված խնդիրը մինչև վերջ լուծել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել