
Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ին սատարելու մասին հայտարարությամբ հանդես են եկել մի շարք հասարակական կազմակերպություններ, այդ թվում` «Հայաստանի պարագետների և պարարվեստների միությունը», «Մետաղյա ճաղերից այս կողմ» հասարակական կազմակերպությունը և այլն:
«ՉԻ» - Թե ինչպես է պատահում, որ հայրենակցական միությունները կամ պարարվեստի սիրահարները սատարում են հանրապետականներին, դժվար է ասել, բայց որ «մետաղյա ճաղերի» հետ առնչվող որևէ կազմակերպություն չէր կարող Գագիկ Բեգլարյանից բացի այլ թեկնածուի սատարել` դա հաստատ: Վերջին հաշվով, գործող իշխանությունները սերտ առնչություններ ունեն մետաղյա ճաղերի հետ, և ցանկացած ընտրություն նրանց համար կարևոր է առաջին հերթին այն առումով, որ ընտրությունների ելքից է կախված` նրանք «մետաղյա ճաղերի» ա՞յս կողմում կհայտնվեն, թե՞ այն: Այնպես որ, այդ հասարակական կազմակերպության որոշումը միանգամայն տրամաբանական է և ընդունելի:
Իսկ ընդհանրապես, ընտրությունների հիմնական առավելություններից մեկն էլ հենց այն է, որ մի օր էլ հայտնի է դառնում, որ Հայաստանում հարյուրավոր հասարակական կազմակերպություններ կան,: Ընտրությունները չլինեին` երբևէ նրանց մասին չէինք էլ լսի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել