HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Դ.Հարությունյան. «Ինչքան էլ երկրում ստեղծվում է միաբեւեռ իշխանություն, լինում է մի պահ, երբ այդ բեւեռները սկսում են փոխվել»

«Այս ընտրությունները քաղաքական ընտրություններ են, ցանկացած իշխանություն ընտրելիս, խոսքը վերաբերում է քաղաքականությանը, կարծում եմ այն անձինք, ովքեր ասել են, որ այս ընտրությունները քաղաքական չեն, նրանք քաղաքականություն հասկացությունը շատ ավելի նեղ ձեւով են մեկնաբանել»,-այսօր Դե ֆակտո ակումբում կարծիք հայտնեց ՀՀԿ պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: Ըստ բանախոսի` ՏԻՄ մակարդակով քաղաքականությունը էապես տարբերվում է ներքին եւ արտաքին քաղաքականությունից, բայց ավագանու ընտրությունները քաղաքական են: Նոր հայեցակարգը, որը ենթադրում է քաղաքապետի ընտրություններ, ըստ Հարությունյանի,  քայլ է ժողովրդավարական առաջընթացի առումով, նաեւ ստեղծվում է իրավիճակ, երբ կուսակցությունը ստանում է տվյալ համայնքում պատասխանատվություն, ինչն ավելի է մեծացնում այդ կուսակցության շանսերը հայտնվել Ազգային ժողովում. «Մենք փաստորեն խթանում ենք կուսակցական կառույցները, որպեսզի նրանք շատ ավելի պատասխանատու գործեն, նույն Հանրապետականը, եթե ստանձնեց քաղաքում պատասխանատվությունը, ապա ստիպված է լինելու լրջորեն մտածել, որ այդ պատասխանատվությունը կարողանա պատվով կատարել»: Ըստ Հարությունյանի` առաջին անգամ է, որ ավագանուն տալիս են շատ ավելի մեծ դերակատարում եւ ավագանին ստանում է հնարավորության ինքնուրույն որոշումներ կայացնել. «Օրինակ` բյուջեն, որը հիմնական փաստաթուղթն է, Երեւանում ավագանին կարող է փոփոխություններ իրականացնել ներկայացված բյուջեում: Բանն այն է, որ երբ որոշումների կայացմանը շատ ավելի մարդ է մասնակցում, ապա ժողովրդավարության բանաձեւն է իրականացվում»: Դավիթ Հարությունյանը գտնում է, որ քաղաքականությունը հավերժ չի կարող լինել միաբեւեռ.  «Գաղտնիք չէ, որ ինչքան էլ երկրում ստեղծվում է միաբեւեռ իշխանություն, լինում է մի պահ, երբ այդ բեւեռները սկսում են փոխվել: Այսպիսի մոդելը` տեղական ինքնակառավարման, հնարավորություն է տալիս նաեւ պարբերաբար փոփոխությունների, հատկապես եթե հաշվի առնենք, որ Երեւան քաղաքում բնակվում է մեր բնակչության հիմնական մասը: Այն, որ միաբեւեռ կարող են լինել, իհարկե կարող են լինել, այն որ դա չի կարող հավերժ լինել, իհարկե չի կարող հավերժ լինել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter