HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». Արզումանյանն այլեւս ՀՀՇ-ական չէ

ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանն օգոստոսի 17-ին դիմում է ներկայացրել ՀՀՇ կուսակցությունից դուրս գալու մասին: ՀՀՇ քարտուղար Վահագն Հայոցյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ Արզումանյանի դիմումը մակագրվել է, ընդունվել է ի գիտություն:

«Սա նշանակում է, որ այսուհետ Ա. Արզումանյանը ՀՀՇ կուսակցության անդամ չէ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ նախօրեին Ա. Արզումանյանը, ի պատասխան «Հրապարակի» հարցին, թե դո՞ւրս է եկել ՀՀՇ-ից, նյարդայնացած նշել էր` եթե այդպիսի բան լինի, ինքը գաղտնի չի պահի:

Արզումանյանը, «Հրապարակի» տեղեկություններով, մտադիր է դառնալ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, սակայն դեռևս դիմում չի գրել:

 

Մեկնաբանություններ (1)

vardan
Ես ինքս կուսակցական չեմ եղել սակայն ինձ շատ են դուր եկել մի քանի հայաստանյան կուսակցություններ , դրանց թվում ՀՀՇ կուսակցությունը: Բոլոր կուսակցութնունների վարկանիշը անխտիր, երևումա նրանից թե ովքեր են այդ կուսակցության ղեկավար կազմում: ՀՀՇ կուսակցությունը զտված զուլալ մարդկանցով կազմավորված կուսակցություն է ու ես ցավ եմ ապրում որ Արզումանյանի նման անձնավորությունա դուրս գալու այդ կազմից: Դրանից հետո իմ կարծիքով ինչ ղմբավորման ու կուսակցության մեջ էլ որ նա ընդգրկվի , մեկ է նրա հանդեպ այլևս ես չեմ ունենա պատկառանքի այն զգացողությունը ինչ ունեցել եմ մինչ այժմ: Գաղափարներով,սկզբունքներով առաջնորդվող մարդը այդ տարիքում գնումա իր ստեղծած հունով ու չի փողում այն : Մեր կյանքում հանդիպել են մարդիկ , չեմ ուզում անուններ տամ , որոնց հիմա ածական անուններով են հիշիմ միայն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter