Համահայկական հիմնադրամի արցախյան օրեր
«Հայաստան» համահայկական հիմնադրամի Արցախյան քառօրյակի շրջանակներում այսօր կայացավ Հադրութի շրջանային բուժմիավորման վերանորոգված շենքի բացման արարողությունը, որին մասնակցում էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակությունը` հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արա Վարդանյանի գլխավորությամբ:
ԱՄՆ Արեւմտյան շրջանի տեղական մարմնի ֆինանսավորմամբ հիմնանորոգված շենքի բացման արարողությունից հետո պատվիրակությունը մեկնեց Հադրութի շրջանի Տող գյուղ: Այստեղ հյուրերն այցելեցին Տողի միջնակարգ դպրոցը, որի վերակառուցման գործում նույնպես մեծ ներդրում ունի ԱՄՆ Արեւմտյան շրջանի տեղական մարմինը, ինչպես նաեւ Հայ բարեգործական ընդհանուր միությունը եւ Դեմիրճյան-Մանուկյան դպրոցը:
Հիմնադրամի քառօրյակը մեկնարկել է դեռեւս երեկ: Հյուրերն առաջինն այցելել են Ստեփանակերտի թիվ 11 դպրոց, որտեղ ծանոթացել են դպրոցի նոր շենքի կառուցման ընթացքին:
Քիչ հետո համահայկական հիմնադրամի պատվիրակությունը հանդիպում կունենա ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի հետ, իսկ վաղը կայցելեն Մարտունու շրջանի Բերդաշեն եւ Սպիտակաշեն գյուղերը, որտեղ հիմնադրամն իրականացնում է ծրագրեր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել