«Առավոտ». ՀԱԿ նախկին անդամը գովում է Սերժ Սարգսյանին
«Առաջիկա նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանը վերընտրվելու մեծ հավանականություն ունի, քանի որ ազգային խնդիրներում իրեն շատ ավելի դրական է դրսեւորել, քան Հայաստանի նախորդ երկու նախագահները»,- հայտարարել է ՍԴՀԿ Կենտրոնական վարչության անդամ Վահան Շիրխանյանը:
«Սարգսյանը կարողացել է մի քանի քայլ առաջ գնալ բոլոր առանցքային հարցերում՝ ղարաբաղյան հակամարտություն, հայ-թուրքական հարաբերություններ, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում եւ այլն: Եթե նա կարողանա հաջողությամբ լուծել սոցիալական խնդիրները, ապա, ամենայն հավանականությամբ, կվերընտրվի»,- շարունակել է Շիրխանյանը: Նա պնդել է, թե Սերժ Սարգսյանի թեկնածությունը կպաշտպանի նաեւ սփյուռքը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել