HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքականապես անմեղ է

iravunqԶարմանալիորեն քաղաքականապես անմեղ է ձևանում «Սիվիլիթաս» հիմնադրամի ղեկավար նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը` հայտարարելով. «Թուրքիան ուզում է, որ մենք սահմանի բացման դիմաց հրաժարվենք հենց այն տարածքներից, որ մեզ պաշտպանում է 2015-ին 1915-ի հնարավոր կրկնությունից»: Ինչ-որ չենք հիշում, որ իր պաշտոնական պարտականությունները կատարելիս այդ գործիչը երբևէ հայտարարեր, որ այդ տարածքները վերադարձնելն անթույլատրելի է: Ընդհակառակը, բոլորս էլ հիշում ենք այն սկանդալը, որ ծավալվել էր, երբ նա օգտագործել էր «օկուպացված տարածքներ» բառակապակցությունը և հետո հանրությանը զվարճացնում էր օդանավի պետքարանի դռան վրա եղած մակագրության մասին պատմություններով: Իսկական հոգևորականը Թերթին բավականին ուրախացրել է այն զարմանալի աղմուկը, թե Լոռու մարզում ծավալվել են կրոնական հետապնդումներ: Պարզվում է հետևյալը, որ Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը հանդիպել է մարզի կրթական համակարգի և իրավապահների հետ ու արդյունքում դպրոցներում ծավալվել է պայքար աղանդավորության դեմ, որին աղանդավորության որջ համարվող որոշ գյուղերում իր աջակցությունն է ցուցաբերել և ոստիկանությունը: Ուստի, կեղծ արժեքների և արատավոր «իրավապաշտպանության» ժամանակաշրջանում մնում է հաճելիորեն զարմանալ եկեղեցու սպասավորի այդ արիության դրսևորման առնչությամբ և հորդորել, որ, չնայած բոլոր քարկոծումներին, նա այդպես էլ շարունակի, մյուս թեմերի առաջնորդներն էլ նրանից օրինակ վերցնեն: Իսկ հանրությանն էլ առաջարկում ենք թեև զարմանալի, բայց ճշգրիտ մի չափորոշիչ. ինչքան շատ իրավապաշտպան կոչեցյալները հայհոյեն Հայ առաքելական եկեղեցուն, ուրեմն այնքան արդյունավետ նա իրականացնում է աղանդավորական թափոնի դեմ պայքարելու իր կարևորագույն առաքելությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter