
1991թ-ից Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահն է Հարություն Արմենյանը: Ներկայումս նա Կալիֆորնիայի Լոս Անջելեսի համալսարանի պրոֆեսոր է և հրավիրված պրոֆեսոր Ռիյադի Քինգ Սաուդ համալսարանում: Մինչ Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահի պաշտոնը նա նույն համալսարանի հանրային առողջապահության քոլեջի դեկանն էր: Իր պաշտոնավարության ընթացքում համալսարանը մի շարք հաջողություններ արձանագրեց:
Նրա բարեկիրթ, ճշմարիտ, հանդարտաբարո, շատ համակրելի մտավորականի նկարագիրը օրինակելի և անհրաժեշտ ներկայություն է մեր իրականության համար: Սակայն ապրիլի 20-ին Հոգաբարձուների խորհուրդում նա անակնկալ հայտարարել է իր հրաժարականի մասին, որի պատճառներն անհայտ են: Տեղեկություններ ստանալ չհաջողվեց: Այժմ նա Միացյալ Նահանգներում է: Ըստ ՀԱՀ տեղեկագրության` Հարություն Արմենյանն իր պաշտոնավարությունը կշարունակի մինչև նոր նախագահի ընտրությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել