HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կամաց-կամաց նախապատրաստում են

chi9Երեկ երեկոյան ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հերքել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի կողմից իրեն վերագրված արտահայտությունները: «ՉԻ» - Ճիշտն ասած, նա կարող էր նաև իրեն այդպիսի նեղություն չտալ: Միևնույն է` վաղուց արդեն որևէ մեկը նրա ասածները լուրջ չի ընդունում, որովհետև բոլորն էլ գիտեն, որ հաջորդ օրը ինքն իր ասածները հերքերլու է: Բայց մյուս կողմից էլ` դժվար է հավատալ, որ ԱՄՆ Պետքարտուղարությունում սեփական մտքերը շարադրելու ընդունակ մարդ չկա: Հետևաբար, հարց է առաջանում` ինչո՞ւ են ամերիկացիները հենց նրան հանձնարարել զբաղվել ղարաբաղյան խնդրով: Ըստ երևույթին խնդիրն այն է, որ պրն Բրայզայի «լեզվական սայթաքումներն» ամենևին էլ պատահական չեն: Պարզապես նա ամեն անգամ ինչ-որ հարցի շուրջ  այդպիսի «սայթաքում» է թույլ տալիս և ուշադիր հետևում է դրա արձագանքներին, այսինքն` ուսումնասիորւմ է հասարակական կարծիքը Հայաստանում և Ադրբեջանում: «Ձեռքի հետ» էլ կամաց-կամաց երկու ժողովուրդներին նախապատրաստում  է «շրջանակային համաձայնագրին»: Ի վերջո,  ժողովուրդը նրա «սայթաքումները» քննարկում է, և նույնիսկ «հերքումներից» հետո որոշակի նստվածք մնում է: Այնպես որ` հերքումներն այնքան էլ էական չեն: Տեսլական և իրականություն Վահան Հովհաննիսյանը երևանցիներին խոստացել է, արդեն ընդդիմադիր կարգավիճակում լինելով, բացել նրանց աչքերը կուտակված բազմաթիվ խնդիրների վրա: «ՉԻ» - Հետաքրաիր է` իսկ ըստ Վահան Հովհաննիսանի, մինչև հիմա ո՞վ էր փակել երևանցիների աչքերը, և արդյո՞ք նույն ՀՅԴ-ն չէր մասնակցել այդ «գործընթացին»: Իրականությունն այն է, որ ժողովրդի աչքերը բացելու կարիք չկա, ժողովրդի աչքերը միշտ էլ բաց են եղել, ու մարդիկ շատ լավ պատկերացրել են և հիմա էլ պատկերացնում են, թե ինչ է կատարվում Հայաստանում: Այլ հարց է, որ գուցե ՀՅԴ-ի աչքերն են բացվել վերջին  մի քանի շաբաթների ընթացքում (թեև, կարծում ենք, նրանք ընդամենը ձևացնում էին, թե ոչնչից տեղյակ չեն): Իհարկե, լավ է, որ ջայլամը վերջապես գլուխը հանում է ավազի միջից: Բայց համաձայնվեք` տարօրինակ կլիներ, եթե ջայլամը գլուխն ավազի  միջից հաներ ու անմիջապես սկսեր մյուս կենդանիներին «պատմել ճշմարտությունը» և նույնիսկ հավակներ բացել նրանց աչքերը: Մանավանդ եթե մյուս կենդանիները տարիներ շարունակ բաց աչքերով հետևել են հենց ջայլամի այդ հայտնի կեցվածքին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter