HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղն է դրել

hj7Հայ հեղափոխական դաշնակցությունը, ընդդիմություն դառնալու մասին հայտարարոթյուն անելու հաջորդ իսկ օրը, ըստ հավաստի աղբյուրների, զանգահարել է «Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանին և հանդիպում խնդրել նրանից: Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի և խմբակցության անդամների հետ: Դաշնակցականները, ըստ թերթի աղբյուրների, Րաֆֆի Հովհաննիսյանին խնդրել են, որ «Ժառանգությունը» մայիսի 31-ին ընտրությունների ժամանակ պաշտպանի Դաշնակցությանը: «Ժառանգության» հիմնադիրը, սակայն, պատասխանել է, որ ՀՅԴ-ն դեռ երկար ճանապարհ ունի անցնելու` ապացուցելու համար, որ իրական ընդդիմություն է, և դրա համար պետք է կոնկրետ քայլեր անի քաղբանտարկյալ պատգամավորներին ազատ արձակելու, մարտի 1-ի հանձնաժողովին օգնելու համար: Րաֆֆի Հովհաննիսյանը նաև ճշգրտել է, որ «Ժառանգությունը» Հայ ազգային կոնգրեսին է սատարելու: ՀՅԴ-«Ժառանգություն» բանակցություններն այսքանով ավարտվել են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter