HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բախում ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև

aravot6Երեկ ուշ երեկոյան, «Զվարթնոց» կինոթատրոնի մոտ գտնվող ՀՀԿ նախընտրական շտաբի դիմաց էին կուտակվել 3-4 ոստիկանական մեքենաներ, նաև` գեներալ Հայկազ Բաղմանյանի ավտոմեքենան: Թաղամասի բնակիչներից ստացած լուրերի համաձայն`  ընդհարում էր եղել ԲՀԿ-ականների և հանրապետականների միջև, որի հետևանքով մասնավորապես տուժել էին Քանաքեռ-Զեյթունի թաղապետ Արայիկ Քոթանջյանը և համատիրության մի հանրապետական ղեկավար` «Չաղ Արմեն» անունով: Կատարվածի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու մեր թղթակցի փորձերն ապարդյուն էին` ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն  բաժնի պետ Գագիկ Վարդանյանը պատասխանեց, թե խիստ զբաղված է և չի կարող հարցերին պատասխանել: Իսկ ՀՀԿ շտաբում գտնվող Արայիկ Քոթանջյանը, որը մեր թղթակցի դիտարկումով` կաղում էր, հրաժարվեց պատասխանել հարցերին: Նրա անունից փոխանցեցին, թե ի վիճակի չէ հիմա ընդունել թղթակցին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter