Գաղութի աշխատակիցը պետք է թմրանյութը փոխանցեր դատապարտյալին
Արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում օպերատիվ աշխատանքների իրականացման արդյունքում պարզվել է, որ նույն հիմնարկի բուժսպասարկման բաժնի աշխատակիցը պատրաստվում է քրեակատարողական հիմնարկի տարածք տեղափոխել թմրանյութ: Զննության է ենթարկվել հիմնարկի բժշկական բաժնի գլխավոր մասնագետ, արդարադատության կապիտան Սամվել Անթանեսյանը:
Վերջինիս մոտ հայտնաբերվել է 0,6 գրամ գորշ գույն ունեցող թմրանյութանման պինդ զանգված, որը թաքցված է եղել գործարանային արտադրության հեղուկ զանգված ունեցղ «Դիկլոֆենակ» տեսակի դեղատուփում: Սամվել Անթանեսյանի կողմից տրված բացատրության համաձայն` հայտնաբերվածն իրեն է հանձնել անծանոթ քաղաքացի և խնդրել այն հանձնել «Սևան» ՔԿՀ-ում պատիժ կրող դատապարտյալներից մեկին:
«Փաստի առթիվ ստեղծվել են նյութեր, կատարվում է հետաքննություն: Նշանակվել է դատաքիմիական, տոքսիկոքիմիական փորձաքննություններ»,- տեղեկացնում է ԱՆ քրեականատողական վարչության մամլո ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել