
ՀԱԿ-իշխանություն հաջորդ հանդիպումը՝ 4 օրից
Հայ ազգային կոնգրեսի և իշխանության պատվիրակությունների միջև օգոստոսի 16-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք էր բերվել նախնական պայմանավորվածություն` հաջորդ հանդիպումը ուրբաթ` օգոստոսի 19-ին, անցկացնելու վերաբերյալ:
Պայմանավորվածություն էր ձեռք բերվել նաև, որ վերջնական պայմանավորվածություն հանդիպման օրվա մասին ձեռք կբերվի պատվիրակությունների ղեկավարների միջև:
Այսօր պատվիրակությունների ղեկավարներ Լևոն Զուրաբյանի և Դավիթ Հարությունյանի միջև կայացած հեռախոսազրույցի ժամանակ վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպումը օգոստոսի 23-ին՝ ժամը 12-ին, անցկացնելու մասին: Այս մասին հայտնում են ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել