Նախագահի աշխատակազմի «Թեժ գիծը»
ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնը» տարածել է հաղորդագրություն որտեղ նշված է.
«Ուսումնասիրելով համացանցում առկա իրավիճակը` կապված Հայաստանի Հանրապետության եւ հայության տեղեկատվական շահերի հետ, ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնը» նախաձեռնել է «Թեժ գիծ»:
Այն կոչված է`համացանցից եւ բաց տեղեկատվական այլ աղբյուրներից տվյալներ հավաքագրելու Հայաստանի Հանրապետության եւ հայության մասին աղավաղված փաստերի, ապատեղեկատվության, ինչպես նաեւ ճշգրիտ տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտման վերաբերյալ`այդ խախտումների վերացման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու նպատակով:
Ոչ ճշգրիտ, կողմնակալ, կեղծ տեղեկատվության եւ ապատեղեկատվության տարածումը, հավաստի տեղեկատվության խեղման միջոցով հայերի եւ Հայաստանի մասին բացասական կարծիքի ձեւավորումը լրջորեն վտանգում են ՀՀ միջազգային հեղինակությունն ու ողջ հայության տեղեկատվական շահերը:
Այսպիսով, եթե համացանցում հանդիպել եք Հայաստանին կամ հայությանը վերաբերող ոչ օբյեկտիվ ու կողմնակալ տեղեկատվության, խեղաթյուրված փաստերի եւ ապատեղեկատվության, կոչ ենք անում ահազանգել «Թեժ գիծ»`[email protected] հասցեով»,- նշված է հաղորդագրության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել