Ընդդիմադիր կեցվածքի պակասը
ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը հայտարարել է, թե որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանի այսօրվա իշխանությունները լեգիտիմության պակաս ունեն: «ՉԻ» - Խնդիրը նույնիսկ այն չէ, որ դաշնակցականները միայն հիմա են նկատել Սերժ Սարգսյանի «լեգիտիմության» պակասը:
Կյանքում էլ է այդպես. մարդը բարձր տրամադրությամբ քայլում է, հիանում է երկնքի գեղեցկությամբ, հետո ընկնում է «լյուկը» և միանգամից հասկանում, որ երկինքն այնքան էլ գեղեցիկ չէ: Ուշադրություն դարձրեք` ոչ թե երկինքն է փոխվում, այլ մարդու վիճակը: Մեզ ավելի շատ Լիլիթ Գալստյանի ձևակերպումն է հետաքրքրում. ի՞նչ է նշանակում «լեգիտիմության պակաս»: Պակաս կարող է լինել, ասենք, ճաշի աղը, բայց լեգիտիմության դեպքում իրավիճակն այլ է: Լեգիտոիմությունը կամ լինում է, կամ չի լինում: Կամ փետրվարի 19-ին ժողովուրդը ձայն է տվել Սերժ Սարգսյանին, և նա լեգիտիմ է, կամ էլ ժողովուրդը նրան 50 տոկոսից ավելի ձայն չի տվել, և նա լեգիտիմ չէ: Այստեղ միջանկյալ տարբերակները բացառվում են, այնպես որ` դաշնակցականները լավ կանեն կողմնորոշվեն ու «ավել-պակաս» մանյովրները մի կողմ թողնեն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել