
Սերժ Սարգսյանի և Աբդուլահ Գյուլի վերջին հանդիպումից հետո կարծիքներ հնչեցին, թե թուրքական կողմը հրաժարվել է հայ-թուրքական հարաբերություններում Ղարաբաղի հարցի կարգավորումը որպես նախապայման առաջադրելուց, մանավանդ, որ Սերժ Սարգսյանն էլ ասաց, թե հայ-թուրքական հարաբերություններում նախապայմանները բացառվում են:
Բայց չգիտես ինչու, մի տեսակ չնկատելու տրվեց Սարգսյանի հետ հանդիպումից հետո Գյուլի արած այն հայտարարությունը, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը և ԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթացը ընթանում են զուգահեռ:
Թվում է, թե ավելի պարզ հնարավոր չէ ասել, որովհետև տվյալ դեպքում զուգահեռ, ճիշտ է` նշանակում է իրար հետ չխաչվող, բայց և նշանակում է նույնպիսի արագությամբ և նույն ուղղությամբ ընթացող: Էլ նախապայմանը պոզով-պոչո՞վ է լինում:
Բայց մի պահ շեղվենք և անդրադառնանք ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի` բոլորիս արված այն դիտողությանը, թե մենք ավելի շատ թուրքական աղբյուրներին ենք հավատում, քան ՀՀ իշխանություններին: Թվում է` արդարացի պնդում է: Բայց իրականությունն այն է, որ ոչ թե թուրքերին ենք հավատում, այլ Հայաստանում հաստատված իշխանություններին այնքան չենք հավատում, որ ստիպված ականջալուր ենք թուրքական աղբյուրներից հոսող տեղեկություններին: Եվ սա հենց նույն այդ իշխանության գործունեության արդյունքն է: Ինչպե՞ս կարելի է որևէ հարցում հավատալ այն իշխանությանը, որը մարտի 1-ին սպանված Համլետ Թադևոսյանի զրահաբաճկոնը, որ զոհված այդ ոստիկանի արյունը դնի ուրիշների վրա: Պարզից էլ պարզ է, որ քննիչը զրահաբաճկոն չէր թաքցնի` առանց վերադասի հանձնարարության ու համաձայնության, նրա վերադասն էլ չէր անի` առանց իր վերադասի, սա էլ` իր վերադասի:
Ուրեմն, եթե մի իշխանություն կոչեցյալ սեփական ժողովրդին խափում է իր իսկ մայրաքաղաքում հեղված արյան պատմությունը ներկայացնելիս, ինչո՞ւ պետք է չխափի մնացած հարցերում, որևէ հարցում: Եթե Հայաստանի` այսօր զոհված քաղաքացու արյունը սրբություն չէ սրանց համար, ինչու պետք է հայկական շահերը սրբություն լիեն: ախր այդ նույն հայկական շահերը ձևավորվում են մի քանի միլիոն Համլետ Թադևոսյանների, Գոռ Քլոյանների, Տիգրան Խաչատրյանների և ուրիշների շահերից: Էդ ինչու՞ պետք է իշխանությունը յուրաքանչյուրի անունը պղծի, իսկ նրանց հավաքական արյունը չպղծի: Արյունապիղծը արյունապիղծ է` ի՞նչ տարբերություն:
Փորձում են կոծկել
Մարտի 1-ին սպանության դեպքի ականատես «Չերյոմուխա-7» հատուկ միջոցից վիրավորված Խաչիկ Դավթյանը երեկ հրավիրվել է հատուկ քննչական ծառայություն` հարցաքննության:
«Մարտի 1-ի» գործը քննող քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը և քննիչ Գորիկ Հովակիմյանը փորձել են հոգեբանական ճնշում գործադրելով` Դավթյանին հարկադրել, որ հրաժարվի իր պատմածներից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել