
Նախօրեին Զեյթունում և Դավիթաշենում տեղի ունեցած ընդհարումները ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի անդամենրի մասնակցությամբ խիստ մտահոգիչ են: Երբ միևնույն կոալիցիայի շրջանակներում գործող ուժեղ ու ազդեցիկ երկու կուսակցություններ կամ բացահայտ պախարակում են մեկմեկու, կամ էլ զբաղվում սքողված (այդուհանդերձ բոլորի համար նկատելի) փոխադարձ աքացիներով, չենք խոսում արդեն ընդհարումների մասին, թուլանում է և ինքը` կոալիցիան, և կոալիցիոն կուսակցությունների թեկնածուները:
Արժե՞ ասել, թե ով է շահում արդյունքում: Երրոդը:
Իշխանությունը փլուզվում է բնավ ոչ նրանից, որ ուժեղ ընդդիմություն ունի: Իշխանությունը փլուզվում է, որովհետև թույլ իշխանություն է:
Նեոբոլշևիկների դեմ պայքարել, իհարկե, պետք է: սակայն նրանք այսօր լուրջ վտանգ չեն ներկայացնում: Արևմուտքը, մասամբ սովորության համաձայն, մասամբ էլ հետապնդելով կասկածելի բնույթի իր մութ նպատակները, դեռևս շարունակում է հովանավորել նրանց, բայց արդեն դժկամորեն, առանց եռանդի:
Ասես ամուսնական պարտականություն է կատարում` դժբախտ ամուսնության եռեսուն տարիներից հետո: Այնպես որ, կոալիցիայի համար գլխավորը ներքին միասնականությունն է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել