
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ամերիկացի Մեթյու Բրայզան ապացուցելու համար, թե ղարաբաղյան հարցում որքան ճկուն է և զիջողական Իլհամ Ալիևի դիրքորոշումը, ասում է. «Ադրբեջանի նախագահը վերջերս կարևոր հայտարարություն արեց. Նա առաջին անգամ խոսեց Հայաստանը ԼՂ-ին միացնող անվտանգ միջանցքի մասին, ինչպես նաև ինքնակառավարման մարմիններն ինքնուրույն ընտրելու Ղարաբաղի բնակչության հանարավորության մասին: Դա լուրջ կառուցողական քայլ է հակամարտության լուծման գործընթացում»:
Հիրավի, Իլհամ Ալիևը բարի մարդ է, եթե թույլ է տալիս, որ տեղական ինքնակառավարման մարմիններն ընտրվեն տեղի բնակչության կողմից: Կարող էր, չէ՞ Ադրբեջանի նախագահն ասել, որ Ղարաբաղի նահանգապետը նշանակվում է Բաքվում: Բայց չի ասում: Որովհետև բանակցություններում կառուցողական դիրքորոշում ունի: Նույնիսկ Լաչինի միջանցքն է թողնում հայերին, որի համար, անշուշտ, մենք նրան հատուկ շնորհակալություն պիտի հայտնենք:
Ցավոք, ամերիկացի դիվանագետը չի ասում, թե ինչ զիջումներ են ակնկալվում Հայաստանի կողմից: Բայց Բրայզայի նախրոդ ասածներից կարելի է հասկանլ, որ խոսքը բացի Լաչինից, մնացած 6 շրջանների «քայլ առա քայլ վերադարձի» մասին է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել