HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Հիմնադրամի Արցախյան օրերը շարունակվում

11-rd-dprocՀադրութ, Տող, Բերդաշեն եւ Սպիտակաշեն: Այսպիսինն էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի արցախյան քառօրյակի մասնակիցների երթուղին: Տարբեր երկրներից Արցախ ժամանած հյուրերը՝  հիմնականում հիմնադրամի տեղական մարմինների ատենապետերը եւ ներկայացուցիչները, մասնակիցը դարձան իրենց իսկ հանգանակություններով կառուցված տարբեր օբյեկտների բացման արարողությանը, ծանոթացան ընթացքի մեջ գտնվող ծրագրերի աշխատանքներին: Հյուրերն առաջին օրը ծանոթացան Ստեփանակերտի թիվ 11-րդ դպրոցի շենքի շինարարության ընթացքին: 3 մասնաշենքից բաղկացած դպրոցն ունենալու է ինչպես ուսումնական եւ վարչական մասնաշենք, այնպես էլ սպորտդահլիճ, կաթսայատուն, համապատասխան գույք եւ սարքավորումներ: Դպրոցի տարածքը նույնպես կբարեկարգվի: Նախագծի համաձայն` նորակառույց շենքը կլինի եռահարկ: Ծրագրի արժեքը 3 մլն դոլար է: Այն իրականացվում է հիմնադրամի Ամերիկայի Արեւմտյան շրջանի տեղական մարմնի եւ  ԼՂՀ կառավարության ֆինանսավորմամբ: Ամերիկայի արեւմտյան շրջանի տեղական մարմնի գործադիր տնօրեն Սարգիս Քոթանջյանը գոհ է շինարարական աշխատանքների ընթացքից եւ որակից: Ծրագիրը, որի իրականացման գործում մեծ ներդրում ունի լոսանջելեսաբնակ Ջերի Թրփանջյանը, նախատեսվում է ավարտին հասցնել 2010 թվականի օգոստոսին: hivandanocԱմերիկայի արեւմտյան շրջանի տեղական մարմնի մյուս խոշոր ծրագրերից մեկն էլ Հադրութի շրջանային հիվանդանոցն է, որի բացման արարողությունը տեղի ունեցավ երեկ: Հիվանդանոցի եռահարկ շենքն ամբողջովին վերանորոգված է: Հիվանդանոցին է տրամադրվել շտապօգնության 4 մեքենա, բուժսարքավորումներ եւ կահույք: Հիվանդանոցի բժիշկների խոսքերով, Հադրութի շրջանի հիվանդներն արդեն ստիպված չեն լինում բուժման նպատակով գնալ Ստեփանակերտ, քանի որ հիվանդանոցի պայմաններն արդեն բարելավվել են: Կատարված աշխատանքից գոհ է նաեւ ԱՄՆ Արեւմտյան շրջանի տեղական մարմնի ատենապետ Արա Ագիշյանը: Նա իր ելույթում կարեւորեց ԼՂՀ կառավարության հետ համատեղ ծրագիր իրականացնելու նոր գործելաոճը եւ վստահեցրեց, որ հետագայում էլ օգնություն են ցուցաբերելու Ղարաբաղի ժողովրդին: Նա նաեւ հիվանդանոցին հանձնեց Գերմանիայի տեղական մարմնի կողմից ուղարկված դեղորայքը: Հիմնադրամի վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Վահե Ճազմատարյանն այժմ գոհ է շինարարության որակից: Նրա գնահատմամբ որակւ հասել է գրեթե ամենաբարձրագույն աստիճանի, իսկ պատճառը, ինչպես նա լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, վերահսկողության խստացումն է: Չմոռանալով նշել նախկինում եղած թերությունները,Վ. Ճազմատարյան շեշտեց. «Վստահեցնում եմ, որ ամեն լումա այսօր իր նպատակին հասնում է»: Հյուրերը հիվանդանոցի բացման արարողությունից հետո այցելեցին նաեւ ԱՄՆ Արեւմտյան շրջանի տեղական մարմնի մյուս ծրագրի արդյունքում կառուցված Տողի դպրոց, որտեղ ծանոթացան կատարված աշխատանքներին: Այս դպրոցի ծրագիրը դեռ շարունակություն կունենա: Ինչպես Հետքի հետ զրույցում նշեց տեղական մարմնի գործադիր տնօրեն Սարգիս Քոթանջյանը, ծրագրում կա նաեւ երկրորդ մասնաշենքի վերակառուցում, որտեղ կլինի երաժշտական եւ արվեստի դպրոց: Երեկ հիմնադրամի ներկայացուցիչները եղան նաեւ Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղում էր, մասնակցեցին գյուղի ջրատարի բացմանը, որին ներկա էր ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը: Գյուղի 3.6 կմ երկարություն ունեցող  ջրագծի կառուցումը հիմնադրամի Արգենտինայի տեղական մարմնի ծրագիրն է: Արգենտինայի տեղական մարմնի ատենապետ Խորխե Մյուրեքյանն իր ելույթում նշեց, որ «նման ծրագրերով սփյուռքի հայերը միջոց են գտնում` արտահայտելու իրենց զգացումները»: Նա լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ տեղեկացրեց, որ այժմ ուսումնասիրություններ են անում` գյուղում նոր ծրագրեր իրականացնելու ուղղությամբ: Բերդաշենցիներն իրենց հերթին շնորհակալագրեր հանձնեցին բարերարներին, իսկ պարոն Մյուրեքյանին էլ արժանացրին Բերդաշենի պատվավոր քաղաքացու կոչմանը: Բերդաշենից հետո հիմնադրամի պատվիրակությունն այցելեց Սպիտակաշեն գյուղ, ծանոթացավ գյուղի դպրոցի շենքի շինարարության ընթացքին, որը սկսվել է 2008-ի աշնանը: Տորոնտոյի տեղական մարմնի ծրագրի համաձայն, դպրոցը կունենա բոլոր անհրաժեշտ հարմարությունները, նախատեսվում է ունենալ նաեւ հանդիսությունների դահլիճ, խաղահրապարակ, կաթսայատուն: Այս ուսումնական հաստատությունն իր դռները սպիտակաշենցի երեխաների առջեւ կբացի այս ուսումնական տարում: Երեկ հյուրերը հանդիպել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, իսկ այսօր կհանդիպեն Արցախի պետհամալսարանի ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter