HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

«Սոցիալական տուն` աջակից պայմաններով» ծրագիրը Հայաստանում առաջինն իրականացվում է Գորիսում

Ծրագիրն իրականցնում է Շվեյցարական զարգացման եւ համագործակցության գրասենյակը: Ծրագրի հիմնական փուլի իրականացման համար Շվեյցարիայի Մենդրիսիո քաղաքի ճարտարապետության ակադեմիայի եւ Երեւանի ճարտարապետության եւ շինարարության համալսարանի («Վիշ» ծրագրի շրջանակներում) նախապատրաստած հինգ նախագծերից հաղթող ճանաչված նախագծի հասարակական քննարկումը կայացավ վերջերս` Գորիսի քաղաքապետարանում: Ծրագիրը սոցիալապես անապահով խավերի բնակարանային խնդրի լուծման նկատմամբ նոր մոտեցում է, ինչպես եւ սոցիալական աշխատանքի ոլորտում համայնքային իշխանության կարողությունների զարգացում: Մասնավորապես, բնակարանները կառուցվելու են դոնորների, պետական կառույցների ու գործարարների տրամադրված ֆինանսներով: Բնակարաններում ապրողները վճարելու են միայն կոմունալ ծախսերը: Սակայն նշյալ բնակարանը չի համարվելու այդ ընտանիքների սեփականությունը:  Այն լինելու է համայնքապետարանի սեփականությունը, եւ տրվելու է բնակարանային պայմանների բարելավման ցուցակում հերթագրվողներին: Հանրապետությունում  առայժմ ծրագիրն իրականացվում է միայն  Գորիս քաղաքում, ինչին, ըստ Սյունիքի մարզպետի տեղակալ Արա Դոլունցի,  նախորդել է պիլոտային փուլը: Այ մեկնարկել է 2005-ին եւ ավարտվել 2008-ին: Հասարակական քննարկման ընթացքում հնչած դիտողությունների եւ առաջարկությունների հիման վրա լրամշակումներից հետո կսկսվի ծրագրի հիմնական փուլի իրագործումը: Լրամշակման համար հարկավոր կլինի 3-4 ամիս: Ծրագրի իրականացման արդյունքում բնակարանով կապահովվի 100-120 ընտանիք: Արա Դոլունցի խոսքով, մարզպետը  ծրագիրը ներկայացարել է  ՀՀ նախագահի մարզ կատարած վերջին այցի ընթացքում: Ենթադրվում է, որ  կառավարությունը կդառնա այդ ծրագրի համաներդրող, ինչպես նաեւ ակնկալվում է  տեղական ռեսուրսների օգտագործումը: Նշենք, որ այսօր Գորիսում, անօթեւան սոցիալապես անապահով 76 ընտանիք ապրում են վագոն-տնակներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter