HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Քաշաթաղի բնակֆոնդի 80 տոկոսը չորրորդ կարգի վթարային է

qashatax2008թ. ընթացքում ԼՂՀ բնակարանային ծրագրերի համակարգման պետական հանձնաժողովի որոշմամբ լուծվել են 150 ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման հարցեր: Այս մասին կառավարության այսօրվա  արտահերթ նիստում հայտնել է ԼՂՀ սոցապահովության նախարար Նարինե Ազատյանը` նախարարության կողմից 2008թ. իրականացված աշխատանքների մասին հաշվետվության ներկայացման ժամանակ: Նախարարի տեղեկացմամբ`վերոնշյալ 150 ընտանիքներից 69-ը զոհված ազատամարտիկների, 10-ը` արցախյան եւ Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամների, 30-ը` 6 եւ ավելի անչափահաս երեխա ունեցող, 9-ը` առանց ծնողական խնամքի մնացած երեխաների, 16-ը` փախստական եւ սակավակարող, 16-ը` վթարային տան մեջ ապրող ընտանիքներ են: Բնակարանային պայմանների բարելավման լուրջ խնդիր կա նաեւ Քաշաթաղի շրջանում: Շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտաշ Մխիթարյանի գնահատմամբ` շրջանի բնակարանային ֆոնդի ճնշող մեծամասնությունը` մոտ 80 տոկոսը, համարվում է չորրորդ կարգի վթարային, հատկապես` գյուղական բնակավայրերի բնակարանները, որոնք, ըստ նրա, հարաբերականորեն կարելի է անվանել բնակարան: Բնակարանային նորմալ պայմանների բացակայությունը խոչընդոտում է նաեւ վերաբնակեցմանը: Տեղակալի հավաստմամբ` շրջան տեղափոխվելու ցանկություն հայտնողներ շատ կան, բայց նրանց ընդունելու համար բնակարանային խնդրի առաջ են կանգնում: Նա կարեւորելով եղածների պայմանների բարելավումը, տեղեկացրեց, որ այդ ուղղությամբ նոր մոտեցում կցուցաբերվի. բնակարանային պայմանները բարելավելու նպատակով պետության կողմից շինանյութեր կտրամադրվեն բնակիչներին, որոնք էլ իրենց ուժերով կբարելավվեն իրենց բնակարանային պայմանները: Իսկ թե ծրագիրը երբ կմեկնարկի` վարչակազմի ղեկավարի տեղակալը հստակ չկարողացավ ասել, բայց շեշտեց, որ պետբյուջեով գումարներ նախատեսված են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter