Այրվածքներ ստացած 14-ամյա տղայի վիճակը ծայրահեղ ծանր է
Երեկ՝ ժամը 19:23-ին, Փրկարար ծառայությունն ահազանգ է ստացել, որ «Արաբկիր» զբոսայգու հուշարձանի հարակից տարածքում` ձորի մեջ, այրվածքներ է ստացել 14 տարեկան տղա: Փրկարարները պարզել են, որ այրվածքներ են ստացել 1997թ. ծնված Հայկազ և 1993թ. ծնված Գեղամ Նազարյանները, որոնց հրշեջ-փրկարարները դուրս են բերել ձորից և հանձնել «1-03» ծառայության աշխատակիցներին:
Տուժածները տեղափոխվել են Երևան քաղաքի Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն: Բժիշկների կողմից Հ. Նազարյանի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, իսկ Գ. Նազարյանինը` ծանր: Այս մասին հայտնում են Արտակարգ ալիք լրատվական կենտրոնից եւ նշում, որ հրդեհը մարվել է ժամը 22:35-ին: Այրվել են 2 հա բուսածածկ տարածք և ծառեր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել