HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաքսու վարորդները նորից բողոքում են. ավտոտեսուչն ու հարկահավաքը գործում են միասին

taxi_police-140509 Այս պահին Գյումրիի , Ախուրյանի և Արթիկի տաքսու վարորդները բողոքի ակցիա են անցկացնում Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դիմաց: Մոտ  երեք հազար հոգի շրջափակելով կենտրոնական Սայաթ-Նովա փողոցը, պահանջում են վերջ տալ հարկային  «հետապնդումներին»: Ինչպես  Հետքին ներկայացրեց վարորդներից մեկը` Վահագը (ազգանունը հրաժարվեց ասել ), երեկ Հաղթանակի պողոտայի վրա ուղևոր վերցնելիս , ճանապարհային ոստիկանությունը կանգնեցրել է իրեն, իբրև թե, մեքենայի տեխնիկական գրքույկը ստուգելու նպատակով, սակայն կանգեցնելն ու փաստաթղթերը ձեռքից խլելը մեկ է եղել: Ոստիկանն այն հանձնել է իր կողքին նստած հարկայինի տեսուչին ու վարորդի  առջև պայման դրել` «Կգնաս հարկային`կստորագրես, որ դու համաձայն ես քեզ քսան հազար դրամով տուգանելու արձանագրության հետ, այլապես կզրկվես վարորդական իրավունքից»: Այնուհետ վարորդի պատմելով ոստիկանությունն ու հարկային տեսուչը արագ հեռացել են ` անգամ չներկայանալով, թե ովքեր են: Վերջինս երեք ժամ շարունակ փնտրել է հարկայինի տեսուչին , ու մի կերպ հայտնաբերելով ստիպված է եղել ստորագրել արձանագրության տակ: «Ես սխալվեցի,  պիտի գնայի ոստիկանություն ու հայտարարություն տայի, որ իմ  փաստաթղթերը իմ մոտից ստորաբար գողացել են, բա սա աշխատելու ձև է՞», -զայրացավ մեր զրուցակիցը: Իսկ մյուսները հուզվել էին այն պատճառով, որ թեև իրենք մի ամիս առաջ  վարչապետին նամակ էին գրել,  տարածքային կառավարման փոխնախարար պարոն Բախշյանն  էլ Գյումրի գալով վարորդներին  խոստացել էր չանհանգստացնել մինչև պաշտոնական պատասխան ստանալը,  սակայն  հարկայինը սկսել է իր «սև» գործը: taxiՎարորդները վաղ առավոտյան հավաքվել էին Մայր Հայաստան հուշահամալիր մոտ` շարժվելով դեպի Սայաթ-Նովա փողոց: Այստեղ  Շիրակի մարզի փոխոստիկանապետ Աշոտ Գեորգինյանը  հանգստացնում էր նրանց` բոլորին մեկ առ մեկ լսելով ու խորհուրդ տալով հեռու մնալ Թուրքայի սահմանն անցնելու աբսուրդ մտքից: «Պարոն Գեորգինյան, դուք աշխատավարձ եք ստանում, ձեր ձայնը տաք տեղից  է գալիս, Դիլիջանում տաքսու վարորդը տունը չի կարողացել պահել, կախվել է , ի՞նչ եք առաջարկում, մենք էլ կախվե՞նք, որ պրծնեք»,-խմբակային բողոքում էին վարորդները: Մի քանի հոգի էլ առաջարկում էին իրենց ձերբակալել: «Էդպես ճիշտ կլինի, մեր էրեխքը գոնե սպասելիքներ չեն ունենա, գիտեն, որ պապան բանտում է , պարոն Գերոգինյան, գիտե՞ք Արթիկի քրեակատարողական պետը վերջերս ինչո՞վ է սպառնացել կալանավորներին, էնտեղ բունտ են բարձրացրել, նա էլ  սպառնացել է, թե խելոք մնացեք, թե չէ ազատ կարձակեմ, կգնաք սովից կմեռնիք», - պատմում էր վարորդներից մեկը : Մեկ ժամ անց նրանց մոտ եկավ Շիրակի հանրապետական փոխմարզպետ Միքայել Վարդանյանը` համոզելով ու հարցը քննարկելու նպատակով մարզպետարան հրավիրելով վարորդներին: Վերջինս քննարկմանը հրավիրեց նաև ՀՀ Տրանսպորտի տեսչության Շիրակի մարզային կառույցի պատասխանատու Ալբերտ Դերձակյանը, ով սակայն այդպես էլ ոչինչ չկորողացավ պարզաբանել վարորդներին: «Ես հարց լուծող չեմ, ես հարցը վերևներին ներկայացնող եմ, և գիտեք ինչ , դուք մտեք հարկային դաշտ մենք չեղյալ համարենք տուգանքները» -առաջարկեց նա, որն էլ ավելի վրդովվեցրեց վարո8դների պատվիրակությանը: Վերջինս նաև պարզաբանեց, որ հարկայինը տուգանել են տաս տարուց «փոքր» մեքենա ունեցող վարորդներին, իսկ «ծեր» մեքենաների վարորդներին անտեսել են: Սա ևս բորբոքեց պատվիրակությանը: Վարորդներից մի քանիսը պարզապես հեռացան քննարկումից: «Դուք բան անող չեք, դուք զբաղված եք մարդ խաբելով, դա ձեզ  էս անգամ չի հաջողվի, ամոթ է, որ բյուջեն սոված մարդկանց հաշվին  եք լցնում, գնացեք մտածեք, որ օրումեջ քաղաքիդ օլգարխները` մեկը Լիդա Նանյանը, մյուսը ` քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետ Հովհաննես Գրքիկյանը էս քաղաքի մասին մտածելու փոխարեն , նոր մեքենաներ են բերում,  տաքսի սերվիզներ են հիմնում ու մեր հացը կտրում» -ասում էին պատվիրակության  անդամները: Վերջիններս հուսահատ նորից շարժվեցին կենտրոնական փողոց` մյուսներին տեղեկացնելու, որ մարզային իշխանություններից հույս չկա, գլխների ճարը թող անձամբ  տեսնեն:Վաղը Գյումրիի ժուռնալիստների  «Ասպարեզ» ակումբում վարորդների իրավուքները պաշտպանող«Աքիլլես» հ/կ-ն ասուլիս կհրավիր ու հանդես կգա համապատասխան հայտարարությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter