HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահը մասնակցել է Մատենադարանի նոր մասնաշենքի հիմնարկեքի արարողությանը

president-visit_140509Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է եղել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական նոր մասնաշենքի հիմնարկեքի արարողությանը: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը: Մատենադարանի նոր մասնաշենքի շինարարական աշխատանքին իր ներդրումը կունենա հայ հայտնի գործարար, մոսկովյան «ՄոնԱրխ» կոնցեռնի տնօրենների խորհրդի նախագահ Սերգեյ Համբարձումյանը: Նա առաջիններից մեկն է արձագանքել հայրենիքում ներդրումներ կատարելու Ս. Սարգսյանի անցած տարվա հուլիսին հնչեցրած կոչին: Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը կարևորել է այն փաստը, որ գիտահետազոտական ինստիտուտի նոր մասնաշենքի հիմնարկեքը կատարվում է հաստատության հիմնադրման 50-րդ տարեդարձին: «Սա պատահական զուգադիպություն չէ, այլ օրինաչափություն: Այն վկայում է, որ մեր մեջ կենդանի և արթուն է տևողականության, շարունակականության, ժառանգականության կամքը, առանց որի ամեն մի ժողովուրդ դատապարտված է կորստյան: Այն վկայությունն է մեր ժողովրդի արարչագործ ձիրքի, կենսասիրության եւ իմաստնության»,- ասել է Մատենադարանի տնօրենը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter