Շտապօգնություն` «շտապօգնությանը»
Մայիսի 13-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 15.00-ին Ե. Թադևոսյան և Բագրատունյաց փողոցների խաչմերուկում իրար են բախվել 1978 թ. ծնված Խաչատուր Կ.-ի վարած «Պորշե» մակնիշի և 1959 թ. ծնված Նորիկ Ա.-ի վարած «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով Խաչատուր Կ.-ն և նրա ուղևոր` 1987 թ. ծնված Պարույր Ս.-ն և Նորիկ Ա.-ն և նրա ուղևորներ, «շտապօգնության» անձնակազմի անդամներ` 1962 թ. ծնված Արմինե Պ.-ն և 1966 թ. ծնված Գոհար Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» Բ/Կ, իսկ «շտապօգնության» ավտոմեքենայի մեջ եղած 2009 թ. ծնված Սարգիս և 1985 թ. ծնված Արարատ Չ.-երը տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» Բ/Կ: «Կատարվում է նախաքննություն»,-հայտնում է ոստիկանության կայքէջը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել