Վրաստանում վթարված ավտոբուսի ուղևորներից 6-ի վիճակն առավել ծանր է
Երեկ Վրաստանի ժամանակով 17:30-ի սահմաններում Կազբեգի-Թբիլիսի ավտոճանապարհին` Գուդաուրի շրջկենտրոնի մոտակայքում ձորն էր շրջվել Ռոստով-Երևան երթուղի իրականացնող 07 ՏԼ 505 պետհամարանիշի ավտոբուսը (վարորդ` Հենրի Խազարյան): Ավտոբուսում եղել են 29 քաղաքացի (5 ՌԴ և 24 ՀՀ քաղաքացի, որոնցից 3-ը` անչափահաս):
Դեպքի վայր ժամանած Վրաստանի Հանրապետության ԱԻՎ, ոստիկանության և շտապօգնության աշխատակիցների ուժերով բոլոր ուղևորները դուրս են բերվել ձորից: ՃՏՊ-ի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 17 քաղաքացի: 6 առավել ծանր մարմնական վնասվածքներ ստացած տուժածներ տեղափոխվել են Թբիլիսի քաղաքի, մյուսները` Գուդաուրիի և շրջակա բնակավայրերի հիվանդանոցներ:
Ինչպես հայտնում են Արտակարգ ալիք լրատվական կենտրոնից, նախնական տվյալներով հիվանդանոց են տեղափոխվել վարորդ` Հ.Խազարյանը, ուղևորներ` Ց.Նիկոլեշվիլին (ծնվ. 1950թ.), Միլենա Գասպարյանը (ծնվ. 2007թ.), Վ.Գասպարյանը (ծնվ. 1985թ.), Լարիսա Մալխասյանը (ծնվ. 1981թ.), Անժելա Մարինցյանը (ծնվ. 1985թ.), Գևորգ Մկրտչյանը (ծնվ. 1971թ.), Գրիշա Տերենցյանը (ծնվ. 1958թ.), Սվետլանա Սիլոյանը (ծնվ. 1993թ.), Անտոնինա Միսկոյանը (ծնվ. 1933թ.), Է.Սահակյանը (ծնվ. 1961թ.), Սվետլանա Սերպովան (ծնվ. 1968թ.), Լյուդմիլա Վանյանը (ծնվ. 1957թ.), Լյովա ՈՒնայանը (ծնվ. 1956թ.), Գայանե Սարգսյանը (ծնվ. 1987թ.):
Երկու տուժած և 12 անվնաս փրկված քաղաքացիների տվյալները դեռեւս ճշտվում են:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել