Երկու զոհ եւ ութ վիրավոր «Նաիրիտում»
««Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի քլորոպրենի արտադրամասի աշտարակներից մեկում բռնկված վթարը լոկալիզացված է, հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են, նախնական տվյալներով կա 2 զոհ, վիրավորներ եւ տուժածներ` թվով 8-ը` վնասվածքները թեթեւ եւ միջին ծանրության: Արտակարգ իրավիճակի ընդհանուր տարածքը կազմում է 80 քմ: Այս պահին մնացել է այրման մեկ օջախ, ինչը հրշեջ ծառայության հսկողության տակ է»,- տեղեկացնում է գործարանի մամլո քարտուղար Անուշ Հարությունյանը եւ հորդորում հավատալ միայն պաշտոնական տեղեկատվությանը:
Վերջինիս փոխանցմամբ` արտակարգ իրավիճակների վարչության մասնագետները հավաստիացրել են, որ վտանգավոր արտանետումներ չկան:
Դեպքի վարում են Հանրապետության գլխավոր դատախազը, ոստիկանապետը, արտակարգ իրավիճակների, առողջապահության նախարարները եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
Դեպքի վայր են ժամանել մոտ 40 հրշեջ եւ 20 շտապօգնության մեքենաներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել