HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գողական կարգով

hraparak8Թերթի տեղեկություններով` Քնաքեռ-Զեյթունում օրեր առաջ տեղի ունեցած միջադեպի գլխավոր հրահրողը եղել է այստեղ նախկին թաղապետ, թաղապետի ԲՀԿ-ական թեկնածու Ռուբեն Սինոյանը, որը ԲՀԿ-ականներին ասել է, որ թաղապետարանի աշխատակազմի ղեկավար Գագիկ Ավետիսյանի մասին ինֆորմացիա տվողը (որ նա, ֆորմալ աշխատելով ՀՀԿ-ի հետ, իրականում աշխատում է Ծառուկյանենց հետ) հիմա ՀՀԿ-ի շտաբում է, ուստի կարելի է գնալ և պատժել: Նույն աղբյուրի համաձայն` Սերժ Սարգսյանը միջադեպքի հաջորդ օրը փոխանցել է, որ ծեծուջարդին մասնակցած ԲՀԿ-ականները գնան ու ներողություն խնդրեն ծեծվողներից: Փաստորեն, մեր երկրում ամենաբարձր մակարդակներում այս կարգի խնդիրները լուծվում են ոչ թե օրենքով, այլ գողական կարգով: Ոստիկանապետը սրտնեղել է Թերթի աղբյուրները հայտնել են Բուռնաշի և Ալրաղացի Լյովի թիկնապահների` մոտ մեկ ամսվա վաղեմությամբ արկածների վերաբերյալ որոշ մանրամասներ: Ըստ այդմ` Ալիկ Սարգսյանն այս երկուսի թիկնապահներին ձերբակալել է Հովիկ Աբրահամյանի խորհրդով կամ հանձնարարությամբ: Իսկ դրա նպատակը պետք է լիներ այն, որ Ալիկ Սերգեյիչը մյուս ուժայիններից ու հատկապես Աղվան Հովսեփյանից առանձնանար իր օրինապաշտությամբ: Մոտավորապես, որ միայն ոստիկանությունն է աշխատում: Բայց հետո եղավ այն, ինչ եղավ, այսինքն` թիկնապահները շատ արագ ազատ արձակվեցին, ու հիմա, ասում են` գեներալ Ալիկ Սարգսյանը սկսել է նեղ շրջապատում դժգոհել Հովիկ Աբրահամյանից, թե սրանք իրեն «պադստավկա» արեցին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter