HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուրիշ Հայաստանի հրամայական

hj9Երևանի քաղաքապետի ընտրություններում ընթացող քարոզարշավը իրականում մի քանի կողմ ունի: Առաջինը այն քարոզչությունն է, որ իրականացվում է հեռուստատեսային էկրաններին, կարգախոսների ու պլակատների տեսքով, իսկ երկրորդը այն քարոզչությունն է, որ իրականացվում է հոգեբանական, կամ ավելի ճիշտ կլինի ասել` պրակտիկ հոգեբանության դաշտում: Փորձենք մի այսպիսի հարց ձևավորել` ո՞րն է Երևանի քաղաքապետի ընտրություններում Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների իրականացրած ամենակարևոր քարոզչական ակցիան: Ոմանք կասեն, որ Հանրապետականի ասֆալտապատումը` բյուջեի փողերով, կամ ԲՀԿ-ի` ավտոբուսներով մարդկանց հանրահավաքների տանելը` բյուջե չվճարած փողերով: Ոչ, իրականում այդ ամենը ընդամենը «ատմազկա» է, իրականում այդ ամենը ոչ մի կապ չունի ՀՀԿ-ի կամ ԲՀԿ-ի վարած քաղաքական գծի, նրանց առաջադրած քաղաքական խնդրի հետ: Իրականում հանրապետականների և ընդհանրապես` իշխանությունների ամենակարևոր քարոզչական ակցիան հարձակումներն են թռուցիկ բաժանող ընդդիմադիր երիտասարդների վրա` մայրաքաղաքի կենտրոնում, և ընդդիմության համակիր կանանց ծեծի ենթարկելը Ավանում: Տեսեք, թե ինչ է տեղի ունենում` մարդկանց վրա հարձակվում են, նրանց ծեծի ենթարկում, ծեծի են ենթարկողների լուսանկարները տպագրվում են թերթերում, և ծեծի ենթարկողները ոչ մի պատասխանատվության չեն կանչվում, ընդհակառակը` ծեծվողներին են քարշ տալիս ոստիկանական տեղամասից տեղամաս: Ահա սա է այն հիմնական ուղերձը, որ իշխանությունը հղում է հանրությանը: Եթե ընդդիմադիր ես, դու պոտենցիալ ծեծվող ես, և քեզ ծեծողը պատասխանատվության չի ենթարկվելու, եթե անգամ նրա անձն ու ինքնությունը հայտնի է: Հենց այս ուղերձով է ավազակախումբը տասը տարի կառավարում Հայաստանը: Նրանց պետք չէ, որ մարդիկ դառնան իրենց համախոհը, գնան ընտրական տեղամաս և քվեարկեն իրենց օգտին: Իրենց անհրաժեշտ ձայները իրենք կհավաքեն առանց որևէ ընտրողի ներկայանալու իսկ, ինչպես ապահովեցին 2005 թվականի սահմանադրական հանրաքվեի ընթացքում: Նրանց հարկավոր է, որ ընդդիմության կողմնակիցը, իրենց չընդունող մարդը, փոփոխությունների ծարավ քաղաքացին չգնա, վախենա գնալ ընտրական տեղամաս` դա համարելով իր կյանքի, արժանապատվության, իր ընտանիքի համար վտանգավոր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter