Թուրքական խաղը կասեցնելու համար
Թուրքիայի վարչապետ Էրդողանի ելույթը Ադրբեջանի խորհրդարանում անցած սեպտեմբերից հայ-թուրքական հարաբերություններում սկիզբ առած զարգացումների շարունակությունն է, ինչը հայ դիվանագիտությանը կանգնեցնում է սկզբունքորեն նոր մարտահրավերների առջև:
Ակնհայտ է, որ Հայաստանի հետ հարաբերությունների հարցում պաշտոնական Անկարայի որդեգրած երկակի խաղի նպատակը հայ-թուրքական երկխոսությունը հայ-ադրբեջանական հարաբերություների ոլորտ տեղափոխելու և Ղարաբաղի հարցը հօգուտ Ադրբեջանի լուծելու խորամանկ հաշվարկն է:
Այս հարցում նախագահ Գյուլի և վարչապետ Էրդողանի միջև կատարվել է հստակ դերաբաշխում, որի նախադեպը եղել է 1919-1921 թվականներին. առաջինը խաղում է Ստամբուլում «Անտանտի» թևի տակ մտած «խաղաղասեր» սուլթանի, իսկ երկրորդը` Անկարան ոտքի հանած և Խորհրդային Ռուսաստանին ապավինած Քեմալ Աթաթուրքի դերը:
Նախընտրական շրջանի առանձնահատկությունների մասին
Ինչ-որ տարօրինակ բան է, պարոնայք, օդում կախված: Ո'չ այն է համաշխարհային ճգնաժամի ու խոզի գրիպի, ո'չ այն է` մոտեցող ընտրությունների պատճառով: Բայց իրավիճակը, ընդհանուր առմամբ, նյարդային է:
Հավանաբար, այն պատճառով, որ մենք եռանդագին ընդօրինակում ենք բանահյուսական հանրահայտ կերպարին` հեքիաթի արջին, որը, ինչպես հայտնի է, ներգրավվելով «շաղգամ» պարենային կուլտուրայի արտադրության մեջ, իր համար ընտրում էր դրա մի հատվածը` ցողունները կամ արմատները, և գազանային լրջությամբ ծամում հենց դրանք` մնացածը թողնելով գեղջուկին:
Այնպես էլ մենք. այլ ժողովուրդներից փոխ առնելով ժողովրդավարական ընտրությունների արարողակարգը` եռանդով շիլափլավ ենք սարքում կուսակցություններից, դաշինքներից, շարժումներից, կոնգրեսներից, կոալիցիաներից, հակակոալիցիաներից, ու ծամում, ծամում ընտրական գործընթացի այդ ցողունները` զարմանալով, թե ինչու բերաններս ոչ մի կերպ չի քաղցրանում: Իսկ պատասխանը, ինչպես և արջի դեպքում, պարզ է. այդ «շաղգամի» քաղցրությունը ցողունների մեջ չէ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել