HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել է Շահումյանի շրջանում տիրող իրավիճակը

Երեկ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված Շահումյանի շրջանում տիրող իրավիճակին եւ հետագա զարգացման հեռանկարներին: Ինչպես տեղեկացնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, խորհրդակցության ժամանակ քննարկվել է շրջանի կենսագործունեության բոլոր ոլորտներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Բակո Սահակյանը մի շարք հանձնարարականներ է տվել համապատասխան կառույցների ղեկավարներին` ընդգծելով բարձրացված խնդիրներին ըստ առաջնահերթության մոտեցման, ինչպես նաեւ օպերատիվ եւ համակողմանի լուծման անհրաժեշտությունը: Նախագահը կարեւորել է շրջանի տարբեր ոլորտները անհրաժեշտ կադրերով համալրելու հարցը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter