Չորս զոհ, ութ վիրավոր
«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի մամլո ծառայությունը հայտնում է, որ երեկ գործարանի քլորոպրենի արտադրամասում տեղի ունեցած խոշոր վթարի արդյունքում զոհվել են ընկերության 4 աշխատակիցներ`
1959 թվականին ծնված, քլորոպրենի ստացման տեղամասի հերթափոխի պետ Լևոն Լևոնյանը,
1958 թվականին ծնված, հիդրոքլորացման ապարատավար, բրիգադավար Հովհաննես Հովհաննիսյանը,
1959 թվականին ծնված, թորման ապարատավար Վահան Գրիգորյանը,
1970 թվականին ծնված, վերանորոգող-փականագործ Արթուր Կարապետյանը:
«Նաիրիտ Գործարան՚ ՓԲԸ տնօրենների խորհուրդը, ադմինիստրացիան, արհեստակցական միությունը և ողջ կոլեկտիվը հայտնում են իրենց խորին ցավակցությունը զոհվածների ընտանիքների անդամներին և հարազատներին»:
Վթարի պատճառով տուժածների և վիրավորների թիվը 8-ն է, որոնցից 4-ը «Նաիրիտի» աշխատակիցներ են, 4-ը` հրշեջ-փրկարարներ: Նրանցից 7-ը, ամբուլատոր բուժում ստանալուց հետո, տեղափոխվել են տուն: Տուժածներից մեկը ենթարկվել է վիրահատության: Այժմ նա «Էրեբունի» բժշկական կենտրոնում է: Հիվանդի վիճակը գնահատվում է բավարար:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել