HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հիլարի Քլինթոնը նամակ է հղել նախագահ Սարգսյանին

Նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված նամակում պետքարտուղար Հիլարի Քլինթոնը վերահաստատել է ԱՄՆ-ի պատրաստակամությունը հետևողականորեն զորավիգ լինելու ինչպես հայ-թուրքական հարաբերությունների լիակատար կարգավորմանը, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում տարվող միջնորդական աշխատանքներին: ԱՄՆ-ի պետքարտուղարն անդրադարձել է նաև հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններին ու Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող ծրագրերին: ՀՀ նախագահի կայքէջը տեղեկացնում է, որ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ընդգծել է, որ Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների ազատ և արդարացի անցկացումը հնարավորություն է նորովի դրսևորելու հավատարմությունը ժողովրդավարական սկզբունքների հանդեպ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter