HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

Մովսես Շահվերդյան. «Մենք պաշտոնի մոլուցքով չենք տառապում»

15_05-m-shahverdyan«Մենք բավականին լավ տեղեկացված ենք վերջին 20-25 տարիների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած գրեթե բոլոր քաղաքական իրադարձություններին:  Եթե մենք լռում ենք, չի նշանակում, որ ասելիք չունենք. հաճախ լռելը ավելի դժվար է քան խոսելը»,- այսօր լրագրողների հետ հանիպման ժամանակ ասաց ՀԱՍԿ (Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն) ղեկավար  Մովսես Շահվերդյանը: Լրագրողները հետաքրքրվեցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է ՀԱՍԿ-ն այսքան ժամանակ լռել եւ ընդհանրապես ի՞նչ է արել նույն աշխատավորների համար: Մովսես Շահվերդյանը նմանատիպ հարցերից եւ ոչ մեկին կոնկրետ ոչինչ չպատասխանեց: Նա կարծում է, որ այսօր ընտրողները պետք է նայեն ոչ թե կուսայցությունը ղեկավարող անձին, այլ առաջնորդվեն միայն գաղափարախոսությամբ. «Մենք աշխատավորական սոցիալիստական կուսակցություն ենք, իսկ մնացած բոլոր կուսակցություններն էլիտար կուսակցություններ են` լիբերալ ուղղությամբ: Լեւոն Տեր-Պետրոսյանն ինքն է նշել, որ ընտրություններում պետք է երկու ուղղվածության կուսակցություններ պայքարեն` լիբերալներ եւ սոցիալիստներ: Մենք միակ սոցիալիստներն ենք»: Մովսես Շահվերդյանը նշեց, թե սխալ է այն տպավորությունը, որ ՀԱՍԿ-ը ո՛չ պատմություն ունի, ո՛չ էլ անցած ուղի: ՀԱՍԿ-ը կազմավորվել է 1996 թ.-ի հունվարին, 1998 թ.-ին նախագահական ընտրություններում սատարել է Կարեն Դեմիրճյանին, հրատարակել է ՀԱՍԿ թերթ, որը, ըստ Մ.Շահվերդյանի, սկզբում ունեցել է 2000 տպաքանակ, իսկ այնուհետեւ 10 հազար: Կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանը, ով առաջիկա քաղաքապետի ընտրություններում գլխավորում է կուսակցության 29 անդամից բաղկացած համամասնական ցուցակը, քաղաքապետ ընտրվելու հավակնություններ չունի. «Մենք ռեալ ենք դիտում, մենք պարզապես ուզում ենք հաղթահարել նվազագույն շեմը եւ ունենալ ավագանու տեղեր»: Մովսես Շահվերդյանը համոզված է, որ Երեւանի բնակիչների 50 տոկոսից ավելին հետաքրքրված է սոցիալիստական գաղափարախոսությամբ, սակայն այդ մարդիկ դեռեւս ՀԱՍԿ-ին չեն դիտում որպես այդ գաղափարախոսությունը կրող կուսակցության: «Մենք ոչ մի խոստում չենք տալիս: Մենք ուզում ենք, որ մեր ընտրողներն իրենց ընտրությունը կատարեն միայն գաղափարական հիմքով»,- ասաց Մովսես Շահվերդյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter