HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ե. Բոզոյան. «Հայկական կողմի ստատեգիան Թուրքիայի հետ ուղղակի տապալվել է»

15_05-bozoyan-margarovՔաղաքագետներ Ալեքսանդր Մարգարովը և Երվանդ Բոզոյանն այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձան հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանն ու Ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանը` այդ հարաբերությունների ֆոնին: Ե. Բոզոյանը մտահոգած է ընթացող գործընթացով, քանի որ, Թուրքիայի կողմից դե ֆակտո նախապայմաններ են առաջ քաշվում, և միջազգային կենտրոնների կողմից մայիսի 31-ից սկսած` ճնշումները հատկապես հայկական կողմի վրա շեշտակիորեն կավելալան: «Եթե մենք անգամ ենթադրենք, որ այդ նախապայմանները չկան թղթի վրա, ապա մենք հասկանում ենք, որ պրոցեսը չի գնում առանց այդ նախապայմանի: Էրդողանի վերջին հայտարությունները Բաքվում վկայում են, որ թուրքական կողմն ուղղակիորեն որպես նախապայման դնում է Ղարաբաղի հարցում փաստացի առաջխաղացման հարցը: Իսկ թուրքական կողմի տեսակետն այս հարցում չի տարբերվում, ըստ էության, ադրբեջանականից»,- ասաց նա: Քաղաքագետի համոզմամբ` հայկական կողմը լուրջ սխալ թույլ տվեց` հայ թուրքական բանակցությունների գաղտնի ընթացքը հրապարակելով: Դա ռազմավարական սխալ էր մեզ համար, ինչը, քաղաքագետի վստահեցմամբ`հանգեցրեց նրան, որ թուրքական կողմը, զգալով, որ ինքը բոլոր դիվիդենտներն արդեն ստացել է այդ թղթի վրա գրած սկզբունքերից, ուղղակի որպես նախապայման առաջ է քաշում Ղարաբաղում շոշափելի դրական առաջընթացի քայլը: «Մենք տեսնում ենք թուրքական կողմի հայտարարությունները, հասկանում ենք, որ նույնիսկ եթե գրված չլինեն, միևնույնն է` կան նախապայմաններ, ու դա շոշափելիորեն կզգանք արդեն հունիսից: Շատերը կարող են ասել, որ հայկական կողմը պարզապես պետք է չգնա որևէ քայլի, բայց դա այդպես չէ: Ցանկացած լուրջ գործընթաց, երբ սկսվում է, շատ դժար է կանգնեցնել այն: Թուրքիան, դա ասելով, ազդակներ է ուղարկում արտասահմանյան կառույցներ` ասելով` արագացրեք ղարաբաղյան հարցի լուծման գործընթացը: Երբ շոշափվում է այն գաղափարը, որ 5 շրջաններից պետք է զորքերը դուրս բերվեն, արդեն միտում է առաջ գալիս, որ բոլորը սկսեն խոսել այդ մասին, ու շատ վտանգավոր կլինի դա. Հայաստանի վրա ճնշումը կմեծանա: Դրա համար այս ֆուտբոլային քաղաքականությունը սխալ քայլ էր, որի հետևանքները մենք դեռ կտեսնենք»,- ասաց նա: Ալեքսանդր Մարգարովն էլ հայ-թուրքական հարաբերությունների բանակցային գործընթացի երեք հավանական սցենար է տեսնում: Առաջինը մաքսիմալ լավատեսական է`երբ, քաղաքագետի փոխանցմամբ, կարող ենք հավատալ, որ չկա ոչ մի նախապայման, ու խոսքը գնում է երկկողմ հարաբերությունների մասին: «Երկորդ տարբերակը` ավելի քիչ լավատեսական, բայց ավելի ռեալ է, երբ կարող է քննարկվել ղարաբաղյան խնդիրը, և պեսսիմիստական տարբերակ` երբ կա այդ նախապայմանը և սահմանի բացման խնդիրն անմիջապես առնչվում է դրա հետ»,- ասաց նա: Տվյալ պարագայում որը՞ պետք է լինի մեր իշխանությունների հաջորդ քայլը: Ա. Մարգարովի համոզմամբ` շարունակել բանակցությունները, մինչև այն բանական կետը, երբ հասկանալի է դառնում, որ իրոք մենք ակնկալում ենք սահմանի բացումը` որոշ պայմաններով: «Խոսքը ոչ թե նախապայմանների, այլ քաղաքակիրթ պայմանների մասին է»,- ասաց նա: Երվանդ Բոզոյանի համոզմամբ էլ` Թուրքիան Ղարաբաղյան հարցի լուծման բանակցությունների կողմ դառնալու հայտ է ներկայացնում: Եվ երբ նա քննարկման տարբեր ֆորմատներ է առաջարկում, Հայաստանը, ըստ քաղաքագետի,  նախ պետք է հրաժարվի դրանցից ու պաշտոնապես հայտարարի, որ Թուրքիան ընդհանրապես պետք է չխառնվի Ղարաբաղի բանակցային գործընթացին: «Հայաստանը պետք է կամաց-կամաց հանգի այն եզրակացության, որ հայ-թուրքական լավ հարաբերությունների գործընթացը տապալված է: Հայաստանը պետք է Ղարաբաղի հետ կապված  բոլոր բանակցություննում կոշտացնի հարաբերություներն ու իր ազդակը ցույց տա, որ ցանկացած ոչ ֆորմալ նոր ֆորմատներ, որտեղ Թուրքիան կարող է ներգրավված լինել, չպետք է առաջ գան»,- ասաց նա` կրկնելով, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանի վերջին հայտարություները, ըստ էության, նշանակում են, որ Թուրքիան այլևս չի հրաժարվի այդ նախապայմանից ու հայկական կողմի ստատեգիան Թուրքիայի հետ ուղղակի տապալվել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter