Ապօրինի որսորդության փաստով` 21 իրավախախտում
ԼՂՀ կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների վարչության պետ Գարիկ Գրիգորյանը երեկ կառավարության նիստում ներկայացրեց վարչության 2008թ.գործունեության մասին հաշվետվությունը:
Խոսելով բնական ռեսուրսների պահպանության եւ օգտագործման վերահսկողության մասին, նա տեղեկացրեց տարվա ընթացքում արձանագրված իրավախախտումների մասին: Ապօրինի ծառահատման փաստով արձանագրվել է 34 իրավախախտում: Կազմված 34 արձանագրությունների հիման վրա հաշվարկված վնասի չափը կազմել է 7598,0 հազար դրամ:
Ապօրինի ձկնորսության փաստով հայտնաբերվել է ընդամենը 13 իրավախախտում` 1439,0 հազար դրամի վնասով: Ապօրինի որսորդության փաստով արձանագրված իրավախախտման տվյալները` հայտնաբերվել է ընդամենը 21 իրավախախտում` 34 քաղաքացիների կողմից: Արդյունքում կազմված 21 արձանագրություններով հաշվարկված վնասի չափը կազմել է ընդամենը 789,0 հազար դրամ:
Վերոնշյալ տվյալներին ծանոթանալով այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Ղարաբաղում այս ոլորտում իրոք քիչ են խախտումներ կատարվում, այն էլ` փոքր չափերի, կամ էլ պարզապես վերահսկողությունը չի նորմալ իրականացվում: Վարչության պետը բազմիցս շեշտել է, որ մասնագետների սակավության պատճառով վերահսկողական աշխատանքները դժվարանում են կատարել:
Վարչության պետի խոսքերով, որս կատարելու համար պետք է իրենցից թույտվություն վերցնեն, որի համաձայն որս պետք է կատարել թույլատրված ժամանակաշրջանում, վայրում, իսկ որսի զոհը պետք է լինի գրության մեջ նշված կենդանին: «Հասցնո±ւմ են թույլատրված անձանց վերահսկե» հարցին ի պատասխան Գ.Գրիգորյանը նշեց, որ բոլորին չեն կարողանում վերահսկել:
Իսկ թե իրականում ո±վ է ավելի մեծ վնաս հասցնում բնությանը` ապօրինի որսորդությամբ զբաղվողը, թույտվություն ստացած անձը, կամ թույլտվություն չստացած, բայց ամեն անգամ որսորդությամբ զբաղվող քաղաքացին` դա դժվար է ասել: Մեր այն հարցին, թե վերոնշյալ խախտումներ կատարողների մեջ պաշտոնյաներ կա±ն, Գարիկ Գրիգորյանը դժվարացավ պատասխանել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել