Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Պիտեր Սեմնեբիին
Այսօր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին:
Ողջունելով հյուրին` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ ս.թ. մայիսի 7-ին Պրահայում կայացած գագաթաժողովին «Արեւելյան գործընկերություն» ծրագրի մեկնարկը նոր հնարավորություններ կստեղծի Հայաստան - Եվրոպական Միություն համագործակցության հետագա զարգացման եւ խորացման համար:
ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում նախարար Նալբանդյանը եւ դեսպան Սեմնեբին մտքեր փոխանակեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ եւ անդրադարձան արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցություններին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել