HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հագեցած օր

hraparak9Որքան ընդդիմությունն ակտիվանում է, իշխանությունն այնքան ջանասիրաբար է բեմադրում «աշխատանքի» թատրոնը: Դե, դատարկ ճառասանությունը բուռն ու բեղուն աշխատանքային գործունեությանը հակադրելը վատ միտք չէ: Երեկ հավանաբար հենց ընդդիմության միտինգի պատվին է Սերժ Սարգսյանը խիստ հագեցած աշխատանքային գրաֆիկ ունեցել: Առավոտյան ընդունել է Հայաստանում Իրանի իսլամական Հանրապետության դեսպանին: Ապա նախագահի մրցանակներն է շնորհել 21 անձնանց: Հետո մասնակցել է Արարատի մարզի Սուրենավան գյուղում օքսիդացված ճանապարհային և շինարարական բիտում արտադրող հայ-ռուսական ձեռնարկության բացմանը: Եվ վերջապես` այցելել է «Նաիրիտ» գործարան, որտեղ շրջել է, վթարի կապակցությամբ ցավակցել տուժածների ընտանիքներին, խոստացել, որ այլևս նման բան չի կրկնվի ու պատասխանատուներին հանձնարարականներ տվել: Փառահեղ օր` երկրի նախագահին վայել տքնաջան ու բովանդակալից: Եթե չլիներ մի բայց. եթե այս ամենն արված չլիներ ընդդիմության ակտիվությունը խամրեցնելու, խանգարելու, իրենց կարծիքով` միտինգային ճառասանությանը հայրենանվեր գործը հակադրելու մտադրությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter