HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կեսից է հասկացել

chi12«Եթե Թուրքիան ցանկանում է օգնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, ապա դրա ամենաճիշտ ձևը այդ գործընթացին ընդհանրապես չխառնվելն է»,- նախօրեին հայտարարել է Սերժ Սարգսյանը: «ՉԻ» - Իմաստուն միտք է: Բայց նկատնենք, որ տարիներ շարունակ Թուրքիան «ընդհանրապես» չէր էլ խառնվում այդ գործընթացին: Հետաքրքիր է` ո՞ր պահից Թուրքիան սկսեց «խառնվել»: Ճիշտ է, այն պահից երբ Սերժ Սարգսյանը որոշեց միջազգային կառույցներին դուր գալու համար ֆուտբոլային դիվանագիտություն սկսել, ու Հայաստան հրավիրեց Աբդուլլա Գյուլին: Ընդ որում, ոչ միայն հրավիրեց, այլև ուղղակի հայտարարեց, որ կողջունի ղարաբաղյան կարգավորմանն ուղղված Թուրքիայի ջանքերը: Բայց խնդիրը նույնիսկ դա չէ: «Թուրքիան ճիշտ կանի` ընդհանրապես չխառնվի» ձևակերպումն ինքնին նշանակում է, որ Թուրքիան արդեն իսկ փորձում է խառնվել (այլապես այդ հայտարարությունն անիմաստ կլիներ): Իսկ դա իր հերթին նշանակում է, որ Սերժ Սարգսյանը մտել է խաղի մեջ` առանց դրա հետևանքները պատկերացնելու, և միայն կեսից է «ջոկել», թե ուր կարող է հասցնել այդ «ճանապարհային քարտեզը»: Կամ էլ հենց սկզբից էր «ջոկել», բայց առաջնայինը համարել էր ոչ թե պետության շահը, այլ այն, որ Եվրոպայում «իրեն գովեն»: Ամենագործուն մեխանիզմը Կառավարությունը որոշել է փոփոխություններ կատարել մի շարք օրենքներում, ինչի արդյուքնում կստեղծվեն մեխանիզմներ, որպեսզի «պաշտոնատար անձինք` պատգամավորները, նախարարները չզբաղվեն բիզնեսով»: «Չի» - Ակնհայտ է, որ այդ փոփոխություններից հետո պաշտոնատար անձնանց զոքանչների ու բաջանաղների դերն էապես կմեծանա, բայց մեծ հաշվով` դա ոչինչ չի փոխի, որովհետև պաշտոնյաները հիմա է'լ իրավունք չունեն զբաղվել բիզնեսով: Իսկ եթե կառավարությունն իսկապես ուզում է այնպես անել, որ պաշտոնյաները բիզնեսով չզբաղվեն, երկու ձև կա. կամ պիտի Հայաստանի «տնտեսվարող սուբյեկտները» փոխվեն, կամ իշխանությունները: Հասկանալի է, որ առաջին տարբերակի դեպքում երկիրը ցնցումների մեջ կընկնի, հետևաբար` իշխանափոխությունն ավելի խեկամիտ տարբերակ է: Անցկացվում են ԱԺ արտահերթ ընտրություններ, ձևավորվում է նոր կառավարություն, իսկ ներկա «սաստավը» շարունակում է զբաղվել իր հիմնական գործով` բիզնեսով: Եվ վերջ: Հ.Գ. Տեսնես ինչպե՞ս է կառավարությունը մտադիր պայքարել ԱԺ պատգամավոր Սաշիկ Սարգսյանի` աշխարհի տարբեր ծայրերում բիզնեսով զբաղվելու սովորության դեմ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter