HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պապի անվտանգության պատրվակով ոստիկանները զինված շրջում են Հայոց վանքում

azg7Հռումի պապի` Երուսաղեմի հայոց պատրիարքարան այցելության կապակցությամբ Հայոց վանքի տարածքում իսրայելական ոստիկանությունն իրականացնում է ստուգումներ` անվտանգության նկատառումներով: Այս առնչությամբ «Հայերն այսօր»-ին գրած նամակում վրդովմունք է հայտնում հայր Ղևոնդը` նշելով. «Երբեք չի եղել այնպիսի դեպք, որ զինված մարդիկ կարողանան հանգիստ մուտք գործել մեր վանքի տարածք: Նույնիսկ արաբա-իսրայելական պատերազմների ժամանակ, 40-ական և 60-ական թվականներին, վանքը բաց չի եղել ոչ զինվորականների, ոչ էլ ոստիկանների համար»: Վանքը գտնվում է Սիոն լեռան վրա, և ոստիկանությանը հիանալի առիթ է ներկայացել ստուգելու միաբանության բոլոր անկյունները, ինչն էլ անում են արդեն մեկ ամսից ավելի: «Ցավալի է, որ գտնվում են մարդիկ, ովքեր պատրաստ են «կեսարին» դուր գալու համար ոտնահարել մեր սրբությունները»,- գրում է հայ հոգևորականը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter