HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Գևորգյանն այցելել է Գողթ և Գառնի

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը մարզպետ Կ. Շահգալդյանի ուղեկցությամբ այսօր եղավ Կոտայքի մարզի Գողթ և Գառնի համայնքներում:

Առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով Գողթում խմելու ջրի ներքին ցանցի վերականգնմանը հատկացվել է16 մլն դրամ: Վերականգնման աշխատանքերը կմեկնարկեն մայիսից:

Գառնիում Ա. Գևորգյանը ծանոթացավ մանկապարտեզի շենքային պայմաններին, որի նորոգման համար հատկացվել է 28,8 մլն դրամ: Առաջիկա օրերին կավարտվի նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստումը: Շինարարական աշխատանքները կմենարկեն մայիսի սկզբից և կավարտվեն օգոստոսին:

Մարզպետի առաջարկով փոխվարչապետը եղավ նաև համայնքի առողջության կենտրոնում, որը սպասարկում է նաև հարակից համայքների բնակչությանը, ծանոթացավ առկա հնարավորություններին:

Արմեն Գևորգյանի աշխատանքային այցն ավարտվեց Գառնիի համայնքապետարանում անցկացված խորհրդակցությամբ, որին մասնակցում էին նաև Գողթի, Գեղարդի, Գեղադիրի, Հացավանի և Ողջաբերդի համայնքապետերը, ՋՕԸ-ի ղեկավարը, ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի ներկայացուցիչները:

Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին միջհամայնքային ճանապարհների բարեկարգման, Ողջաբերդի սողանքային հատվածում անվտանգ և անխափան երթևեկության ապահովման, ինչպես նաև Ողջաբերդում բնակարանային խնդիրների հետ կապված հարցեր:

Անդրադարձ եղավ նաև ջրամատակարարման խնդիրներին: Քննարկումների արդյունքում ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեին հանձնարարվեց մշակել և Համաշխարհային բանկի հետ քննարկել տարածաշրջանի համայնքների ոռոգման համակարգը մեխանիկականից ինքնահոսով փոխարինելու ծրագիրը, որի արդյունքում 1200 հա տարածքի ոռոգումը հնարավոր կլինի կազմակերպել ինքնահոս համակարգի միջոցով:

Քննարկվեց նաև «Հայջրմուղկոյուղի» և «Հովխաչ» ընկերությունների կողմից խմելու ջրի համակարգի բարելավմանն ուղղված համատեղ ծրագիրը, որի իրականացման արդյունքում տարածաշրջանի երեք համայնք` Հացավանը, Ողջաբերդը և Գեղադիրը, ողջ տարին կապահովվեն անխափան ջրամատակարարմամբ: ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ ծրագիրն իրականացվելու է այս տարվա ընթացքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter