HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

Ցուցանմուշները` բաց երկնքի տակ

cucanmush_160509Կապանի երկրագիտական թանգարանի  տնօրեն Գրիշա Սմբատյանը նախապես որոշել էր չմասնակցել մայիսի 16-ին հանրապետությունում անցկացվելիք «Թանգարանային գիշեր» ծրագրին: Պատճառն այն էր, որ թանգարանի 14 հազար ցուցանմուշ այսօր  պահվում է երկաթյա դռների հետեւում, հատուկ պայմաններում: Դրանք  փակի տակ  են, քանի որ թանգարանի նոր մասնաշենքում ցուցադրության համար պայմաններ չկան: Անցած տարի  Կապանի քաղաքապետարանը թանգարանին նոր տարածք է տրամադրել` հատկացնելով մսուր-մանկապարտեզներից մեկի մասնաշենքը: Սակայն մինչեւ օրս այն նորոգված չէ: «Ինչ թանգարան, մի մեծ շինհրապարակ է, քարուքանդ, ուստի ցուցադրություններ չենք անում»,-ասում է տնօրենը: grisha-smbatyan_160509Վերջինս խոսքով, սակայն, թանգարանի դռները միշտ բաց են, աշխատաքներ տարվում են: Մասնավորապես, ներկայումս զբաղված են աֆղանական պատերազմին մասնակից կապանցիների փաստաթղթերի ու նյութերի հավաքագրմամբ, պատրաստվում են գիրք հրատարակել այդ մասին: Թանգարանի արժեքավոր, ու ըստ տնօրենի, հիացմունքի արժանի նմուշներից են 1906թ-ի հայ-թաթարական ընդհարումների, Սյունիքի դարասկզբի պատմության, Զանգեզուրի գոյամարտի վերաբերյալ տասնյակ փաստաթղթերը: Թանգարանի աշխատակիցները հետաքրրքվում են այդ փաստաթղթերում առկա տեղեկություններով: «Թանգարանը, մի խոսքով, գործում է, ցուցադրություն չկա, բայց մարդիկ գալիս են, որեւէ փաստաթղթով կամ նմուշով են հետաքրքրվում, քաղվածքներ են անում»,-նշեց տնօրենը: ՀՀ նախագահի վերջերս Սյունիք կատարած այցի ժամանակ քննարկվել է մասնաշենքի նորոգման հարցն  ու տնօրենը վստահ է, որ  իշխանություններն այդ ուղղությամբ մտածում են. «95 մլն դրամ է անհարժեշտ շենքի նորոգման համար, նախագիծը կա, ու Կապանի երկրագիտական թանգարանը երեւի նորոգումից հետո բացառիկներից մեկը կլինի: Բայց թե դա երբ կլինի, չեմ կարող ասել»,-նշում  է Գ.Սմբատյանը: gorg_160509Վերջինիս խոսքով, համարյա մեկ տարի է, ինչ թանգարանում անցկացվելիք ցանկացած միջացառում դատապարտված է ձախողման: «Կուզեի մինչեւ ուշ գիշեր թանգարանն այսօր բաց լիներ, մարդիկ գային, նույնիսկ երգչախումբ կարող էինք հրավիրել, որ երգեին, բայց…պայմաններ չկան»,-ափսոսանքով ասում է տնօրենը: «Թանգարանային գիշեր» ծրագրի նպատակն է` հասարակությանը կապել թանգարանին, մշակութային արժեքներին, նաեւ քարոզել մարդկանց, որ տներում պահված ու ոչնչացման եզրին հայտնված արժեքավոր բացառիկ նյութերը ի պահ հանձնեն թանգարանին: Բացի  նմանատիպ ծրագրերից, հասարակություն-թանգարան կապը ամրապնդվելու համար միշտ որեւէ բան արվում է, այցելուներ միշտ էլ լինում են: Այս անգամ էլ, տնօրենի խոսքով, մտածելով, որ «կապանցին, սյունեցին մեղավոր չէ ստեղծված իրավիճակի համար», մասնակցեցին ծրագրին:  Այդ իսկ պատճառով, թանգարանի ցուցանմուշները հանվել են արկղերից ու ցուցադրվել բաց երկնքի տակ` թանգարանի բակում: museum-guests_160509Թանգարանն այսօր հյուրեր էլ ունեցավ: Աշակերտներ, ուսանողներ, լրագրողներ, մանկավարժներ ու հարեւան շենքերում բնակվող մարդիկ, որոնք զարմացան` տեսնելով, թե մի քիչ ամպամած եղանակին, ոնց են նմուշները հանվում բակ: Իհարկե, եթե տոն, ապա քաղցրավենիքներով լի սեղան, հյուրեր ու բարեկամական զրույցներ: Ժամանակակից արվեստի թանգարանի Կապանի մասնաճյուղն այսօր աշխատելու է մինչեւ ժամը 20-ը: Բայց այստեղ յուրովի են նշում «Թանգարանային գիշերը»: Այն նվիրել են Հենրիկ Իգիթյանի հիշատակին. այցելուները կծանոթնաան Հ. Իգիթյանի կենսագրությանը, կլսեն նրա ելույթներն ու կդիտեն նրա նկարները: Այսօր միջոցառումներ են կազմակերպվել նաեւ Սիսիանի երկրագիտական թանգարանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter