HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Եվրատեսիլ-2010»-ը տեղի կունենա Նորվեգիայում

17_05-arshakyanner«Եվրատեսիլ»-ի 54-րդ մրցույթին Հայաստանը ներկայացնող քույերը` Ինգա և Անուշ Արշակյանները «Նոր պար» երգով զբաղեցրեցին 10-րդ հորիզոնականը: «Եվրատեսիլ-2009»-ի հաղթող ճանաչվեց Նորվեգիան ներկայացնող Ալեքսանդր Ռիբակը «Հեքիաթ» («Fairytail»)  երգով: Առաջին հնգյակում համապատասխանաբար ընդգրկվեցին Իսլանդիան, Ադրբեջանը, Թուրքիան, Մեծ Բրիտանիան:  Ռուսաստանը զբաղեցրեց 11-րդ հորիզոնականը: Արշակյան քույրերը եզրափակիչում ելույթ ունեցան 9-րդը: 12 միավոր Հայաստանը ստացավ միայն Չեխիայից, 8 միավոր` Իսրայելից: Համեմատաբար բարձր միավորներ տվեցին Բելգիան և Ռումինիան` 7, Ֆրանսիան, Բուլղարիան ու Թուրքիան` 6,  Ռուսաստանը և Իսլանդիան` 5: Հայաստանն իր առավելագույն միավորները տվեց Նորվեգիային` 8, Հունաստանին` 10, Ռուսաստանին` 12: Արշակյան քույրերի կատարած «Նոր պար» երգի երաժշտության հեղինակը Մանե Հակոբյանն է, իսկ հայերեն խոսքերինը` Ավետ Բարսեղյանը, անգլերենինը` Վարդան Զադոյանը: «Նոր պարը» գործիքավորել է Արա Թորոսյանը: Երգի բեմականացումն իրականացրել է ռուսական «Fresh Art» ընկերությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter