HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանն առանձնազրույց է ունեցել Սերգեյ Իվանովի հետ

Նախագահի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Սերժ Սարգսյանն առանձնազրույց է ունեցել աշխատանքային այցով մեր երկրում գտնվող Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ Սերգեյ Իվանովի հետ: Ողջունելով բարձրաստիճան հյուրի այցը, Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ այն լրացուցիչ խթան կլինի հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների ընդլայնման համար: Զրուցակիցներն ընդգծել են պետական տարբեր պաշտոններում երկար տարիների համատեղ աշխատանքը եւ ձեւավորված  ջերմ մարդկային հարաբերությունները: Հայաստանի Հանրապետության Նախագահն ու Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետը գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների ռազմավարական հարաբերությունների եւ քաղաքական երկխոսության ներկա բարձր մակարդակը, ինչի լավագույն վկայությունն է զարգացող փոխգործակցությունը տարբեր ոլորտներում, կյանքի կոչվող նոր նախաձեռնություններն ու ծրագրերը: Սերժ Սարգսյանը եւ Սերգեյ Իվանովը բարձր են գնահատել գործընկեր երկրների միջեւ առեւտրատնտեսական կապերի զարգացման դինամիկան և հումանիտար ոլորտում համագործակցության բարձր մակարդակը: Զրույցի ընթացքում քննարկվել են տնտեսության տարբեր բնագավառներում, այդ թվում տրանսպորտի, հեռահաղորդակցության, էներգետիկայի և այլ ոլորտներում փոխգործակցությանն առնչվող հարցեր։ Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին, մտքեր փոխանակել տարածաշրջանային ու միջազգային օրակարգի տարբեր հարցերի շուրջ: Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը մեկ անգամ ևս շեշտել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում որևէ նախապայման ուղղակի բացառված է և վերահաստատել մեր երկրի պատրաստակամությունը առանց նախապայմանների Թուրքիայի հետ կարգավորելու հարաբերությունները` ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում ու ժամկետներում: Սերժ Սարգսյանը նաև ընդգծել է, որ Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին որևէ միջամտության փորձ կարող է միայն բացասաբար անդրադառնալ արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter